«Ելք»-ի ներկայացրած նախագծով 32 մլրդ դրամի բյուջեի ճեղքվածք է առաջանալու. փոխնախարար
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերադառնալ մինչև 2018 թ-ի ակցիզային հարկի դրույքաչափերին, ինչպես նաև եկամտային հարկի սանդղակում առաջարկվում են փոփոխություններ, որոնց համաձայն՝ լրացուցիչ պետք է նվազեցվի դրույքաչափը»,- խորհրդարանի արտահերթ նիստում իր ելույթում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը։
Փոխնախարարի խոսքով՝ երկու առաջարկների նպատակադրում քաղաքացիների մոտ որոշակի տնօրինվող եկամուտների առաջացում է։
Երկու առաջարկների նպատակադրումը, ըստ էության, քաղաքացիների մոտ որոշակի եկամուտներ կամ տնօրինվող եկամուտների առաջացումն է։
«Կայուն տնտեսական աճին միտված, գործարարությանն աջակցելու համար բարենպաստ մի խումբ փոփոխություններ են կատարել: Դրանք 25-27 խումբ բարենպաստ առաջարկներ են, որոնք միտված են գործարարության օժանդակմանը»,- ասաց նա։
Դավիթ Անանյանը թվարկեց, որ այդ բարեփոխումներից մեկը ԱԱՀ-ի վերադարձի հստակ մեխանիզմի ներդրումն է, շահութահարկի կանխավճարների այլընտրանքային կամակարգերի ներմուծումը, արտադրական նշանակության մեքենասարքավորւմների և հումքի ներմուծման ժամանակ մքասային սահմանին ԱԱՀ չի գանձվում:
«Վարչապետի ցուցումով այսօր մտածում ենք այնպիսի գործիքակազմ, որն ավելի երկարաժամկետ եկամուտների հարկման բեռը պետք է իջնի՝ սպառումը հարկելու ճանապարհով: Օրինակ՝ առաջարկելու ենք եկամտային հարկի ցածր դրույքաչափ, մեկ միասնական դրույքաչափ։ Ակցիզային հարկի բարձրացումը «չարիքի փոքրագույնն է», և բիզնես մթնոլորտը աշխուժացնելու համար կառավարությունը միտումնավոր գնաց այդ ճանապարհով։ Եկամտային հարկի առաջարկվող փոփոխության արժեքը 15,2 մլրդ դրամ է, այսինքն այս օրինագծի ընդունման պարագայում միայն եկամտային հարկի գծով պետբյուջեն ունենալու է այսքան կորուստ։ Վերադարձը դեպի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերին կազմելու է շուրջ 17 մլրդ կորուստ»,- ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ «Ելք»-ի ներկայացրած նախագծով 32 մլրդ դրամի բյուջեի ճեղքվածք է առաջանալու։
Հարակից հրապարակումներ`
- Մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում, որ մեր հասարակությունը 150-ից կսկսի 300 հազար ստանալ. Արարատ Զուրաբյան
- Կարելի՞ է այսպես ժողովրդին սպանելով բերել, իբր թե բյուջե լցնել. Բոստանջյան
- Գների բարձրացումը կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ. Փաշինյան
- Գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ. Փաշինյան
- Կառավարությունը մարդկանց ասում է՝ նեղություն քաշեք, մի քիչ էլ աղքատ ապրեք. Լենա Նազարյան
- Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր