Պետդումայում առաջարկել են Վիրտուալ իրականության նախարարություն ստեղծել
Պետդումայի գիտության և կրթության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Բորիս Չերնիշովն առաջարկել է ստեղծել նոր տեխնոլոգիաների և վիրտուալ իրականության նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Չի կարելի բաց թողնել այսպիսի հնարավորությունը և հեռու մնալ գիտության ու հանրության մեջ հեղափոխական դեր ունեցող տեխնոլոգիաների զարգացումից: Նրա խոսքով՝ այդ տեխնոլոգիաները հնարավոր է հաջող կերպով կիրառել կրթության, տուրիզմի, առևտրի, բժշկության, սպորտի և զինպատրաստության ոլորտներում:
Չերնիշովը նշել է, որ հաստատության նպատակն է վիրտուալ և ընդլայնված իրականությունների ոլորտների աջակցությունը, մշակումն ու ուսումնասիրումը: Առանձին նախարարության ստեղծումը Ռուսաստանին կօգնի այս ոլորտում ճեղքում կատարել և կապահովի լրացուցիչ եկամուտներ: Բացի այդ, նոր նախարարությունը օգնում է բնակչության թվայնացմանը:
Սա, ըստ պատգամավորի, դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա և բնակչության բարեկեցության առումով: Այս նախաձեռնությունն ուղարկվել է Կառավարության քննարկմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան