Քաղաքական 16:31 26/02/2018

Ադրբեջանի «բոնապարտիստական» պլանները՝ հայ և ռուս քաղաքագետների գնահատմամբ

«Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը հնարավորություն է՝ ոչ թե պարզ, բոլորին հայտնի ճշմարտություններ ասելու, այլ՝ խնդիրներ վերհանելու: Այս մասին Երևանում՝ միջազգային այդ գիտաժողովի ժամանակ ասաց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Թերևս Տարասովը իր խոսքը «հիմնավորեց» տարօրինակ կերպ. նրա խոսքով՝ տարածքը, որտեղ այսօր երեք պետություն է՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, «կայուն սահմաններ չունեցող գոտիներից է»:

Մեջբերում ենք Տարասովի «սահմանային» ըմբռնումները՝ որպես ռուս քաղաքագետի մոտեցման ներկայացում, ու դրա հետ մեկտեղ, նյութի երկրորդ կեսում Panorama.am-ը մեկնաբանություն է խնդրել քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից։

«Եթե հարցնեք՝ մի 5-6 տարի հետո ո՞ր պետության հետ սահմանակից կլինի Հայաստանը՝ չեմ կարող ասել, Վրաստանն ընդհանրապես կլինի՞, թե՞ չէ՝ անհայտ է, ի՞նչ տեսք կունենա Ադրբեջանը՝ դարձյալ խնդիր է, հարց է նաև՝ ինչպիսի սահմանային հատված կունենա Հայաստանը Թուրքիայի հետ, դա ևս մեծ խնդիր է, որովհետև Թուրքիան Մոսկվան չէ: Ցունամին հյուսիսից չի գալիս, այլ հարավից եկավ»,- ասաց նա:

Տարասովը նշեց՝ քաղաքական անկայունության մասին իրենց ախտորոշումը փաստորեն հաստատվում է: 

Վերլուծաբանը նշեց, որ դժվարանում է հասկանալ՝ ինչ է կատարվում ԼՂ հակամարտության կարգավորման առումով. 30 տարի բանակցություններ են անցկացվում, այն էլ՝ փակ ռեժիմով: «Գիտեք ինչ, 30 տարի փակ ռեժիմով բանակցություններ անցկացնել չի կարելի, երբ ազգերի ճակատագիր է որոշվում, դա՝ մեկ, երկրորդը՝ բանակցությունների հիմքում ընկած են 5-6 փաստաթղթեր»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորը, ովքեր ծանոթ են դիվանագիտական պրակտիկային, հասկանում են, որ դիվանագետները միայն կոնկրետ խնդիրների մասին են խոսում: Տարասովի կարծիքով՝ այս հարցում հանելուկները շատ են:

«Ես հաշվել եմ՝ քանի անգամ են հանդիպել ՀՀ և Ադրբեջանի նախագահները, նրանք, ինչ է, կարծում եք՝ նարդի՞ են խաղում, կոնյա՞կ են խմում: Նշանակում է՝ կա քննարկումների մի օբյեկտ, որ մեզ հայտնի չէ»,- նշեց նա: Տարասովն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, նշելով՝ այս խումբը նշված ձևաչափով աշխատում է արդեն երկար տարիներ, խմբի անդամ-երկրներից Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում, կարելի է ասել, կայուն վիճակ է, իսկ Ռուսաստանը փոխվում էր՝ սկզբում թույլ էր, հետո սկսեց ամրապնդվել:

«Ուկրաինայի գծով մենք պայքարում ենք, Սիրիայում՝ ևս, այնտեղ խնդիրներ ունենք, Ղարաբաղում որևէ խնդիր չկա, կա լիարժեք կոնսենսուս, ինչ է դա, հանելուկ է, որ ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ: Երկրորդ հանելուկը՝ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ցանկանային անցկացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկրտումները բավարարող սցենարը, նրանք դա վաղուց կանեին, հավատացեք, որոշակի փուլում նրանք Ռուսաստանին կկոտրեին, հարց՝ ինչու չարեցին, ուրեմն՝ կա նախագիծ»,- ասաց նա:

Ըստ վերլուծաբանի՝ ԼՂ հակամարտությունը սառեցված վիճակում է, և այն անընդհատ կպահեն սառեցված վիճակում, թույլ չեն տա՝ խնդիրը լուծվի: Իսկ դրա հիմքերն, ըստ Տարասովի, գնում են դեպի Մերձավոր Արևելք:

«Մենք վատ գիտենք ԼՂ խնդրի գենետիկան, մենք գիտենք ԽՍՀՄ-ի և այլնի պատմությունը, ամեն ինչ շատ ավելի լուրջ է»,- ասաց նա:  Տարասովը նաև արձագանքեց Ադրբեջանի նախագահի՝ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը չճանաչելու մասին հայտարարություններին: «Իսկ ո՞վ է խնդրում ձեզ՝ ճանաչել հայկական երկրորդ հանրապետությունը՝ Մոսկվայում Պուտինը չի խնդրում, որևէ մեկը չի խնդրում, ուրեմն՝ ո՞վ է խնդրում»,- հարց ուղղեց նա:

Վերլուծաբանն ասաց՝ ինքը հանդես է եկել և հանդես է գալիս Ղարաբաղի անկախության օգտին, սիրում է հայ ժողովրդին, կարծում է, որ հայերը մեծ պատմություն ունեցող մեծ ազգ են, և եթե նրանք ցանկանան ստեղծել 4-րդ կամ 5-րդ Մեծ Հայաստանը, կկառուցեն նաև 4-րդ մեծ հանրապետությունը:

«Աշխարհը փոխվում է, այն գնում է դեպի քրիստոնեություն, և խաղադրույքները, որ դրվում են մեծ Քրիստոնյա Հայաստանի օգտին, որը հեռանկարում կարող է դառնալ մեծ պետություն, չափազանց լուրջ են:

Տարասովի՝ մի քանի տարի հետո սահմանների կտրուկ փոփոխության կանխատեսումն, ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի, ոչ թե քաղաքագիտության ոլորտից է, այլ պայծառատեսության: Panorama.am-ի հարցին՝ որքանո՞վ է տեղին ռուս վերլուծաբանի մտահոգությունը, թե ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները 30 տարի շարունակ փակ ռեժիմով են անցկացվում, Մեհրաբյանն արձագանքեց. 

«Ես չգիտեմ՝ ինչ է ասում Տարասովն ու ինչու է ասում, ինձ դա առանձնապես չի էլ հետաքրքրում, բայց հարցն այստեղ ոչ թե բանակցությունների ձևն է, այլ բովանդակությունը: Համենայն դեպս, ես կարծում եմ՝ բանակցությունները կգան, կհանգեն իրենց տրամաբանական ավարտին այն ժամանակ, երբ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ կկիրառվի խաղաղության պարտադրանքին ուղղված: Այս պահին դրա նախադրյալները ես չեմ տեսնում»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ այժմ բանակցային գործընթաց է, և կարող ենք արձանագրել, որ ներկայում բանակցային գործընթացի ակտիվ փուլ է, այլ է պարագան, թե ինչ հանգուցալուծում կունենա այս ակտիվ փուլը: Այստեղ, նրա խոսքով, առանձնապես մեծ օպտիմիզմի տեղ չկա, որ առարկայական բան կփոխվի: Երկրորդ խնդիրն, ըստ Մեհրաբյանի, այն է, որ, մասնակցելով այս բանակցային գործընթացին՝ ադրբեջանական կողմը միանգամայն անթաքույց ձևով պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, և դա փաստ է, ավելին, Ադրբեջանը այդ հիպոթետիկ լայնամասշտաբ պատերազմի սեփական նպատակները նույնպես չի թաքցնում և խոսում է դրա մասին հրապարակայնորեն, դա այն է, որ նրանք ուզում են վերադարձնել Երևանը, Զանգեզուրը, Սևանը և այլն, և այլն:

«Ինչ-որ բոնապարտիստական պլաններ են մտմտում, և դա չեն էլ թաքցնում, ընդ որում՝ դա ասում է ոչ թե ինչ-որ պատի թերթի մի հոդվածագիր, այլ երկրի ղեկավար, ընդ որում՝ միահեծան ղեկավար, հետևապես այս ամենին պետք է շատ լուրջ վերաբերվել, պետք է հասկանալ, որ այս ակտիվ փուլն էլ կարող է ավարտվել, ինչպես նախորդ ակտիվ փուլերը, դրանից հետո մենք կմտնենք շատ մեծ անկայությունների շրջան, որի ժամանակ շատ մեծ է լինելու ցանկացած պահի պատերազմի վերսկսման հավանականությունը»,- ասաց նա:

Մեհրաբյանի խոսքով՝ այս պահին այդ պատերազմը կանխարգելելու կամք միջազգային հանրության կողմից կարծես թե չի երևում, ավելի շատ ինչ-որ իներցիոն ազդեցություն կա, բայց այդ ազդեցությունը դեռ չի երաշխավորում պատերազմի բացառելը, հետևապես, այո, Հայաստանը շատ անելիքներ ունի ասվածի համատեքստում: Այդ փոփոխություններից առաջինը, քաղաքագետի գնահատմամբ, երկրի ներսում արմատական փոփոխությունների իրականացումն է, որպեսզի Հայաստանը կարողանա մեծացնել իր ամրության պաշարները, երկրորդ՝ դիվերսիֆիկացնել արտաքին և անվտանգության քաղաքականությունը, երրորդ՝ Հայաստանի քաղաքական դասը պետք է որդեգրի «վճռական մենակ»-ի կեցվածք:

«Մեր պատմությունը ցույց է տալիս, որ մենք հասել ենք հաջողության և խուսափել ենք անհաջողություններից այն ժամանակ, երբ հույսներս դրել ենք մեզ վրա: Այդ ժամանակ մենք, այո, ունեցել ենք նաև դաշնակիցներ: Հայաստանի անելիքն այսօր սա է, և այսպես ասենք՝ ժամանակի հետհաշվարկի ռեժիմում ենք մենք, և թե երբ է լինելու այդ իքս պահը, դժվար է ասել, այնուամենայնիվ, Հայաստանն իր անելիքների մեջ պետք է շատ վճռական լինի իր անելիքների մեջ՝ աչքի առաջ ունենալով այս բավական բարդ հեռանկարը, այսպես ասենք, որը մարտահրավեր է, և որը մենք պետք է դեռ հաղթահարենք»,- ասաց նա:

Ադրբեջանի նախագահի՝ Երևանը «վերադարձնելու» մասին հայտարարությունն, ըստ քաղաքագետի, պարզապես հոգեկան խնդիրներ ունեցող անձի հայտարարություն չէր, ինչպես գնահատվեց, այլ պետական ռազմավարության բացահայտում: «Հոգեկան առողջությունը թողնենք մի կողմ, բայց Ալիևը շատ հստակ շարադրեց Ադրբեջանի պետական ռազմավարությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, մենք սրան պետք է շատ և շատ լուրջ վերաբերվենք և շնորհակալություն հայտնենք Ալիևին՝ անկեղծության համար՝ այդ կարևոր տեղեկությունը մեզ փոխանցելու համար, ու այդ տեղեկությունից պետք է անենք շատ պրակտիկ հետևություններ, դրանից պետք է բխեն շատ պրակտիկ գործողություններ»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}