Էրդողանի ամառանոցի կառուցման համար հատվել է ավելի քան 40.000 ծառ
Թուրքիայի Գյոքովա նահանգի Մարմարիս շրջանի բնակչությունը դժգոհ է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի համար կառուցվող ամառային նոր առանձնատան շինարարական աշխատանքների ժամանակ հատվել է ավելի քան 40.000 ծառ։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ բնակիչները փորձել են բողոքի ցույց կազմակերպել, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են այն։
Կառուցվելիք առանձնատունը կարող է ընդունել մոտ 300 մարդու: Ընդ որում նշյալ տարածքում նախկինում արգելված են եղել շինարարական աշխատանքները։
Հայտնի է, որ այդ նույն շրջանում կառուցվելու է նաև կառամատույց՝ Էրդողանի 2 լյուքս դասի զբոսանավերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ