Գոյություն չունեցող լեզուն. բադեշի
Աշխարհում նախկինում բադեշի լեզվով խոսողները շատ էին, նրանք ապրում էին Հյուսիսային Պակիստանի սարերի խորքում: Ներկայում այս լեզուն համարվում է անհետացող: Այս լեզուն կրողների մասին նյութ է պատրաստել BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ որոշ տվյալների՝ արդեն երեք և ավելի սերունդ շարունակ ոչ ոք բադեշիին չի տիրապետում: BBC-ն, սակայն, գտել է երեք ծերունու, ովքեր դեռևս հաղորդակցվում են այդ՝ «գոյություն չունեցող» լեզվով:
«100 տարի առաջ բադեշի լեզուն գիտեր ամբողջ գյուղը»,- պատմում է ծերունիներից մեկը, ով չգիտի՝ քանի տարեկան է ինքը, սակայն արտաքնապես թվում է 80 տարեկան: Նա պատմում է, որ ավելի ուշ իրենց գյուղ եկան կանայք՝ այլ գյուղերից, ամուսնացան իրենց տղամարդկանց հետ: Երեխաները ժառանգեցին այդ կանանց լեզուները, և բադեշին աստիճանաբար սկսեց անհետանալ: Ծերունու եղբայրը, ով նույնպես բադեշի լեզվին տիրապետում է, նշում է, որ իրենք պարզապես զրուցակից չեն ունենա, եթե այդ լեզվով խոսեն:
Բադեշի լեզվով խոսելիս՝ եղբայրները երբեմն մոռանում են որոշ բառեր, դրանք ստիպված են լինում վերականգնել այլ բառերի շղթայով: Եվ այդ պարզ պատճառով, որ բադեշիին տիրապետող այլ զրուցընկեր չունեն, ծեր տղամարդիկ աստիճանաբար իրենք էլ են մոռանում մայրենի լեզուն: Նրանք ցավով նշում են, որ այդ լեզուն անծանոթ է նաև իրենց ժառանգներին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ