Թուրքիայում ցանկանում են կրկին քրեականացնել ամուսնական անհավատարմությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ ցավալի է, որ Եվրոպական միության օրինակին են հետևել ու դավաճանության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը հանել են: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
1996 թ. Թուրքիայի սահմանադրական դատարանը չեղարկել է դավաճանությունների մասին օրենքը՝ ելնելով այն հանգամանքից, որ կանանց ավելի շատ էին պատժում, քան տղամարդկանց: Մասնավորապես, թուրք կանանց մեղավոր էին ճանաչում, եթե նրանք նույնիսկ մեկ անգամ անհավատարիմ էին եղել իրենց ամուսնուն, իսկ թուրք տղամարդկանց՝ միայն այն դեպքում, երբ վերջիններս երկար ժամանակ կողմնակի կապեր էին ունենում:
Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է այս հարցը վերանայել և նորից քրեական պատասխանատվություն սահմանել ամուսնական անհավատարմության համար: Նախկինում ամուսնական դավաճանության համար Թուրքիայում մինչև 3 տարի ազատազրկում էր նախատեսված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին