Հռոմի կենտրոնում կարգելվեն դիզելային շարժիչով մեքենաների մուտքը
Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն: Այս մասին հայտարարել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հռոմը որոշել է աշխատել Մեխիկոյի հետ առաջին շարքերում, 2024 թվականից դիզելային շարժիչով մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը Հռոմի կենտրոնում արգելվելու է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետը:
Այս որոշման մասին նա հայտարարել է Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցող կլիմայական գագաթնաժողովում:
«Մեր քաղաքաների առջև ծառացած են անհավանական խնդիրներ: Մենք ավելի ու ավելի հաճախ ենք դառնում էքստրեմալ երևույթների ականատեսներ՝ երկարատև երաշտ, տեղումները, արտասովոր ձնատեղումները հարթավայրային շրջաններում: Դրա համար մենք պետք է արագ գործենք»,- հայտարարել է Ռաջին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ