Շոտլանդիայում ձյան պատճառով վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել
Շոտլանդիայում ձյան առատ տեղումների պատճառով երկրում վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվել։ «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ՝ նախազգուշացումը հրապարակել է MET Office բրիտանական օդերևութաբանական ծառայությունը։
Օդերևութաբանների խոսքով՝ ձյան ծածկույթի բարձրությունը մեկ օրում կարող է հասնել 40 սմ-ի:
Եղանակային պայմանները պատճառով թռիչքներ, գնացքների ու ավտոբուսների չվերթներ են չեղյալ հայտարարվել։ Բացի այդ, օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին:
Աղբյուրը գրում է նաև, որ փետրվարի սկզբին Բելգիայի նախարարը քաղաքացիներին թույլատրել էր 5 սմ ձյան պատճառով մնալ տանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան