Ալի Աբաս. Իմ ամենադժվար պահերին ես երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր հայր եմ դառնալու
Ալի Աբասը 12 տարեկան էր, երբ 2003-ին Բաղդադում ավիահարվածների հետևանքով մահացան ընտանիքի 16 անդամները, ինքը կորցրեց երկու ձեռքը: Բրիտանական Dailymail-ն այսօր ավետում է՝ 27-ամյա Աբասը հայր է դարձել:
Որդու՝ Յուսուֆի ծնունդը նա երազ է համարում, որի մասին չէր էլ կարող մտածել կյանքի համար պայքարի տարիներին: 15 տարի առաջ սարսափելի դեպքից հետո նա 2010 թվականին տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, քաղաքացիություն ստանում:
«Իմ ամենադժվար պահերին ես երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր հայր եմ դառնալու: Յուսուֆը հիմա իմ կյանքն է, իմ ընտանիքը, նրա թևերն իմ թևերն են: Այս պահից սկսած ամեն օր ես հաճույքով հետևելու եմ նրան ու նրա այն արածներին, որոնք ես երբեք չեմ կարողանա անել: Բայց միաժամանակ լինելու եմ նրա համար օրինակելի կերպար: Ես ձեռքեր չունեմ, որ նրան գրկեմ, փաթաթվեմ, կերակրեմ: Բայց մենք միշտ միասին ենք պառկում, կողք կողքի, ես այդպես կարողանում եմ համբուրել նրան»,-պատմել է Աբասը:
Երեխան ծնվել է այս տարվա հունվարին, Աբասն ամուսնացել է նախորդ տարվա փետրվարին: Նա ապրում է Լոնդոնում, սակայն պարբերաբար այցելում է Իրաք: Հենց այդ այցերից մեկի ժամանակ էլ հանդիպում է 21-ամյա Զեյնաբին, ով դառնալու էր իր կինը:
Բաղդադում՝ մի ոտքն ու ձեռքը կորցրած ընկերոջ հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ