The Daily Star. Հայ վաճառականները եվրոպացիներից ավելի վաղ են Դաքքա հասել
«Հայերը Դաքքայում»: Այսպես է վերնագրել The Daily Star-ը Բանգլադեշի մայրաքաղաք հասած հայ առևտրականների մասին պատմող հոդվածը:
Ըստ աղբյուրի, հայ վաճառականները Դաքքա են հասել 1630-40-ական թվականներին: Նրանք մեծ ազդեցություն են թողել Բանգլադեշի ու Հարավային Ասիայի այլ երկրների միջև առևտրային կապերի զարգացմանը:
«Հայ առևտրականները Դաքքա եկել են եվրոպացիներից ու բրիտանացիներից ավելի վաղ: 18-րդ դարի սկզբին նրանք արդեն մեծամասնություն էին կազմում Դաքքայի պատմական շրջաններից մեկում՝ Թեջգաոնում: Այդ մասին վկայում են պորտուգալական եկեղեցու հարևանությամբ հայ վաճառականների գերեզմանաքարերը, ինչպես նաև Լոնդոնի ընկերություններից մեկի՝ Բոմբեյ ուղարկած գրությունը, որտեղ խոսվում է մետաքսի, հագուստի ու այլ ապրանքների գնման գործում հայ վաճառականներին աջակցելու մասին»,-գրում է պարբերականը:
Հայերն ակտիվ ներգրավված են եղել նաև ներքին առևտրի ու տրանսպորտի ոլորտներում:
Դաքքայում հայաբնակ թաղամասը կոչել են «Արմանիթոլա»: Այստեղ 1781 թվականին գեղեցիկ հայկական եկեղեցի է կառուցվում՝ Սուրբ Հարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը