Հայտնի է դարձել՝ եվրոպական որ երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը
Eurostat վիճակագրական գործակալությունը հետազոտել է հագուստի և կոշիկի արտադրության ու վաճառքի շուկաները: Արդյունքում, պարզվել է, թե որտեղ են առաջատար եվրոպական բրենդների հավաքածուներն ավելի էժան, գրում է turizm.ru-ն:
Ըստ գործակալության՝ ԵՄ երկրներում հագուստի և կոշիկի գների մակարդակը զգալիորեն տարբերվում են միմյանցից: Ամենաթանկ կոստյումները, վերնաշապիկները, բաճկոնները, կոշիկները վաճառվում են Շվեդիայում: Այստեղ հագուստ գնելը 36%-ով ավելի թանկ կարժենա, քան միջինում ԵՄ մյուս երկրներում։
Թանկ երկրների եռյակում են Դանիան և Ֆինլանդիան: Գները տարբեր են միջին եվրոպականից՝ համապատասխանաբար 33% և 24%:
Ամենացածր գները Բուլղարիայում են, որտեղ հագուստն ու կոշկեղենը 21%-ով ավելի էժան են ԵՄ միջին գներից: Բացի այդ, շահավետ գնումներ են սպասվում Հունգարիա (15%) և Լեհաստան (12%) այցելած զբոսաշրջիկներին: Այս երկրներում գները ԵՄ միջին գներից ցածր են 15 և 12 տոկոսով:
Հետաքրքրիր է, որ Էստոնիայի քաղաքացիներն ավելի շատ գումար են ծախսում հագուստ և կոշիկ գնելու համար՝ 7%-ով ավելի: Իտալացիներն ու պորտուգալացիներն էլ իրենց հագուստը թարմացնելու համար ԵՄ միջին գներից 6%-ով ավելի գումար են ծախսում:
Ըստ աղբյուրի՝ ավելի քիչ ծախսեր գրանցվել են Բուլղարիայում `3%, Հունգարիայում և Չեխիայում` 4%:
Նշվում է նաև, որ 2017 թվականին ԵՄ անդամ երկրները արտահանել են 141.8 մլրդ եվրոյի հագուստ և կոշկեղեն: Ամենամեծ արտադրողները գտնվում են Իտալիայում Գերմանիայում: Ավելի շատ ապրանքներ ստացել է Շվեյցարիան, երկրորդ և երրորդ տեղերում `ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց