«Ժողովուրդ». Ալբերտ Բալասանյանը բացահայտում է արել Գևորգ Գորգիսյանի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն օրերս ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի մասին խոսելիս ուշագրավ բացահայտում էր արել: Նա պատմել է, թե Գորգիսյանը «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին միջնորդավորված դիմել է իրեն՝ այդ շրջանում ձևավորված համակարգող խորհրդի անդամ դառնալու համար: Սակայն մի քանի րոպեի շփումը բավարար էր, որ հասկանայի, որ նրան մղում է ոչ թե այդ օրվա՝ արյունահեղությունը կանխելու հրամայականը, որով առաջնորդվում էր խորհուրդը, այլ զուտ անձնական ամբիցիաները»։
Գորգիսյանը, սակայն, հերքել է. «Ես նույնիսկ չեմ էլ հիշում՝ հանդիպումն ինչպես է տեղի ունեցել, կամ իր հետ եմ հանդիպել, թե ոչ: Ինձ բոլոր մահացու մեղքերի մեջ արդեն վաղուց մեղադրել են, ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին»,- պնդել է պատգամավորը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ