Քաղաքական 14:28 15/03/2018 Արցախ

Բոլորն ուզում են ԼՂ խնդիրը լուծված տեսնել, բայց ոչ ոք չի ուզում դառնալ այս կոնֆլիկտի տերը. Թոմաս դե Վաալ

ԼՂ հակամարտության էական հատկանիշներից է այն, որ բավական ուժեղ կոնսենսուս կա ԱՄՆ, ՌԴ և Եվրոպայի միջև՝ այս հակամարտության լուծման ուղիներ գտնելու հարցում: Մարտի 15-ին Երևանում ԼՂ հարցի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը նման տեսակետ հայտնեց Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: Նրա խոսքով՝ թեպետ ԱՄՆ, ՌԴ և Եվրոպայի մոտեցումների մեջ կան նրբություններ, մարտավարական տարբերություններ, բայց վերջնական արդյունքի առումով տարբերություն չկա:

Ըստ դե Վաալի՝ այստեղ ռազմական իրավիճակը պարզ է՝ երկու կողմերն էլ հավատացած են, որ թերևս մեծ մի ճակատամարտ է լինելու: Միջազգային դիվանագիտական կարծիքում կա համոզմունք՝ պետք է որոշակի տեղեատվական ճակատամարտ մղել և հաղթել:

«Մենք տեսնում ենք անավարտ, ձգձվող տեղեկատվական պատերազմ, հայերն ու ադրբեջանցիները վիճում են պատմական, իրավական հարցերի շուրջ, այդ կրակին յուղ է լցնում ԼՂ կարգավիճակի անորոշությունը: Այդ է պատճառը, որ Երևանում ու Բաքվում զգուշավոր են զիջումների գնալու հարցում»,- ասաց նա:

Ըստ վերլուծաբանի՝ միջազգային միջավայրում սեպարատիզմի հարցում նորաձևությունը փոխվում է. պետությունների աշխարհում անջատողականությունը վատ է, դրա հետևանքով պետությունները քանդվում են, կարգուկանոնը խախտվում է, բայց կան նաև բացառություններ:

«Նորաձևությունը փոխվել է, Ղրիմի պարագայում, օրինակ, հիմա ավելի շատ խոսում են տարածքային ամբողջականության մասին, մենք արևմտյան առաջնորդներից ՌԴ տարածքային ամբողջականության մասին ավելի շատ կանոնավոր հայտարարություններ ենք տեսնում, դա էլ ոգևորել է Ադրբեջանին. նա ավելի պահանջկոտ ձևով է խոսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Սա հետղրիմյան երևույթ է»,- ասաց նա:

Դե Վաալի խոսքով՝ հետղրիմյան շրջանում մոդայիկ դարձած տարածքային ամբողջականությամբ ոգևորվելով՝ Ադրբեջանում սպասում են՝ միջազգային կոնսենսուսը որ ուղղությամբ կփոխվի, և այդ սպասողականությունը բարդացնում է Մինսկի խմբի գործընթացը: Վերլուծաբանը նաև նշեց, որ հայերն ու ադրբեջանցիները երկուսն էլ մեղադրում էին Մոսկվային, Ադրբեջանը նշում էր, որ ՌԴ-ն նպաստում է հակամարտությանը, իսկ հայկական կողմը՝ որ նա զենք է տրամադրում Ադրբեջանին, որն օգտագործվում է Հայաստանի դեմ, մինչդեռ նա պետք է լինի Հայաստանի ռազմավարական գործընկերը:

«Ռուսաստանը այս հակամարտության շրջանակներում չունի փափուկ ուժ, ունի լծակներ: Նրանք չեն ժխտում ՌԴ դերը այս հակամարտությունում և չեն ուզում, որ այն վերջանա: Այն, ինչ վերաբերում է ՌԴ-ին, վերաբերում է նաև Իրանին, նույնիսկ Թուրքիային, որն ունի հետաքրքրություններ, բայց չի ուզում օգտագործել իր լծակները: Բոլորը ուզում են այս հակամարտությունը լուծված տեսնել, սակայն՝ ցածր գնով՝ իրենց շահերից բխելով, նրանք զուսպ գումարներ են տրամադրում, հանդիպումներ են կազմակերպում, բայց ոչ ոք չի ուզում դառնալ այս կոնֆլիկտի տերը»,- ասաց նա:

Ըստ դե Վաալի՝ եթե ՄԱԿ-ն ավելի շատ դեր կատարեր այս կոնֆլիկտի լուծման շրջանակներում, հնարավոր է՝ իրավիճակն այլ լիներ, սակայն ՄԱԿ-ը մի կողմ է քաշվել, քանի որ Հայաստանև ու Ադրևբեջանը այս օպերացիայի շրջանակներում ունեն տարբեր նպատակներ, դա չի զարգացրել խաղաղության կառուցման հնարավորությունը:

Վերլուծաբանը նշեց՝ կան բարդ քաղաքական փաստաթղթեր, որոնք ամրագրվել են ԵԱՀԿ համանախագահների կողմից, սակայն դրանք չեն ասում՝ ինչ պետք է արվի այս հակամարտության հետ: Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է ապացուցի, որ իրոք նպատակը անվտանգությունն է, այսինքն՝ հայկական քաղաքական որոշումերը, ինքնությունները, գոյատևումը խոսում են անվտանգության պահպանման մասին, իսկ ադրբեջանական կողմը ուզում է վստահություն ստեղծել, որ փախստականները կարող են վերադառնալ՝ անվտանգության մեջ լինելով:

«Մենք տուն ենք կառուցում՝ առանց հատակի, ես կարծում եմ՝ դա շատ մեծ տարր է այս հակամարտության միջազգային կոնտեքստի համար: Մի անեկդոտ կա՝ մի մարդ, որը գնում է Իռլանդիա, բայց ճանապարհը չգիտի, գյուղացուն հարցնում է՝ ինչպե՞ս հասնեմ Դուբլին, գյուղացին ասում է՝ գիտես, ես այդտեղից չէի սկսի: Մենք, ցավոք, պետք է սկսենք այն իրավիճակից, որն ունենք»,- ասաց նա:

Ըստ դե Վաալի՝ հարևան երկրները կարող են կարևոր դեր խաղալ այս հակամարտության մեջ, այդ երկրներից մեկն է Իրանը՝ այն միակ երկիրն է՝ միջազգային դեր ունեցող, որ այս հակամարտության հետ սահման ունի, Վրաստանը ևս դեր ունի, բայց այն շատ թույլ է, Վրաստանը շատ լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ, նաև այն երկիրն է, որը շատ է տուժում, եթե կոնֆլիկտը նորից ծնվում է: Վրաստանն, ըստ դե Վաալի, կարող է հրավիրել հանդիպումներ՝ սահմանի վրա: Դե Վաալը կարևորեց այս հակամարտությանը ազգային մասնակցությունը, նշեց, որ կա դրա պահանջը, մարդիկ պետք է ժամանակ և ջանք նվիրեն:

«Ես ուզում եմ ընդգծել՝ «ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղության կառուցումը», «ինչպիսի երկխոսություն պիտի տեղի ունենա», այդպիսի բառերը կարող են միջազգային նվիրատվություն լինել այս հակամարտության կարգավորմանը»,- հավելեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}