Սերգեյ Լավրովը սայթաքել է և ընկել
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեմ բարձրանալիս ընկել է: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նա ընկել է Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» խորագրով համաժողովի ժամանակ:
Նա սայթաքել է աստիճանների վրա և ծնկի իջել, բայց շատ արագ բարձրացել է և նստել իր տեղում: Համաժողովի ժամանակ իր ելույթը Լավրովը սկսել է ընկնելու մասին կատակով. «Տեսնու՞մ եք: Սայթաքեցի: Իհարկե, լավ է, որ սայթաքեցի ոչ թե դիվանագիտական ճակատում, այլ աստիճանների վրա»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ