Առողջություն 13:30 15/03/2018 Հայաստան

Սննդագետ. Թանկացման հետևանքով կարմիր մսի սպառումը նվազել է

Պարենային մթերքների թանկացումը մի շարք ռիսկեր է առաջացրել ինչպես թերսնուցման, այնպես էլ սննդի անվտանգության առումով: 

Panorama.am-ի հետ զրույցում սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը մանրամասնում է, որ գնաճը  բերում է նաև կեղծիքների, որպես օրինակ նշում է թթվասերը, կարագը, երշիկեղենը, որոնցում բուսայուղեր, տրանսճարպեր, մեծ քանակությամբ օսլա են օգտագործվում:Գիտնականի ղեկավարած՝ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնն ուսումնասիրել է, թե ինչպես է ազդել սննդամթերքի գնի բարձրացումը քաղաքացիների սննդակարգի վրա: Տվյալները դեռ ամփոփման ու գնահատման փուլում են, նախնական պատկերն արդեն մտահոգիչ է:

«2017-ին տավարի մսի թանկացում ու թռչնամսի որոշակի էժանացում եղավ: Սննդակարգում սա էական փոփոխության է հանգեցրել: 2015-ին, 2016-ին տավարի մսի սպառումը օրական միջին հաշվով կազմում էր 60-70 գրամ: Թանկացումից հետո կարմիր մսի սպառումը, նախնական տվյալներով, նվազել է 45-50 տոկոսով»,-տվյալներ ներկայացրեց կենտրոնի ղեկավարը:

ԱՎԾ տվյալները՝ մսի թանկացման վերաբերյալ

Տավարի մսի փոխարեն քաղաքացիները սկսկել են հավի միս ավելի շատ գնել. «Եթե 2015-ին, 2015-ին միջին հաշվով օրական 40-45 գրամ սպիտակ միս էին օգտագործում, ապա նախանական տվյալներով, նախորդ տարի սպառումը կազմել է 100 գրամ կամ 250 տոկոս: Այսինքն, մարդիկ կարմիր միսը փոխարինել են սպիտակ մսով»:

Պիպոյանի կարծիքով, սննդակարգի նման փոփոխության մարդիկ գնացել են ստիպված: Հայերը միշտ նախապատվություն են տալիս կարմիր մսին, ճաշատեսակների մեծ մասում էլ կարմիր միս է օգտագործվում:

«Եթե նախկինում մարդկանց մեծ մասը կարտոֆիլը ջեռոց դնում էին խոզի մսի հետ, հիմա հավի մսով են դնում»,-նկատում է նա:

Հավի մսի պահանջարկի մեծացումն անվտանգության առումով ռիսկեր է պարունակում: Վերջերս էր, որ հավի մսում հակաբիոտիկներ հայտնաբերեցին:

«Եթե մարդը սկսել է 2.5 անգամ ավելի շատ հավի միս ուտել, ապա այդ չափով ավելացել է նաև անտիբիոտիկի ռիսկը: Այս պարագայում պետք է ուժեղացվի վերահսկողությունը, պետք է մշտապես հետևեն անվտանգությանը, զգոն լինեն, ուսումնասիրեն՝ արտադրողներն օգտագործո՞ւմ են արդյոք աճի խթանիչներ կերի մեջ»,-նշում է նա:

Սննդագետի խոսքով, օրական 50 և ավելի գրամ սպառում ունեցող մթերքների ռիսկի գնահատում պետք է իրականացվի:

Հայաստանին բնորոշ է մթերքների թռիչքային սպառումը: Օրինակ, ամռան ամիսներին սննդակարգի առաջին տեղերում են ձմերուկը, լոլիկը, վարունգը, տարբեր մրգեր, իսկ ձմռան ամիսներին դրանց օգտագործումը կտրուկ նվազում է, առաջին հորիզոնականներ են գալիս ալրային հենքով պատրաստված թխվածքները, շոկոլադը, հատիկեղենը: Նման տատանումներից խուսափելու համար սննդագետը խորհուրդ է տալիս մշակել ու կիրառել իրատեսական գին հասկացությունը: Նա համոզված է՝ եթե լոլիկի մեկ կգ-ն արժենա 500 դրամ, ապա գնողներ շատ կլինեն: Նկատենք, որ հայաստանյան շուկայում այսօր մեկ կգ լոլիկի, վարունգի գները 1000-1500 դրամ են, հետևաբար անհասանելի շատերի համար: Սննդագետի հաշվարկով, հայաստանյան շուկայում միրգն ու թարմ բանջարեղենն ավելի թանկ են, քան եվրոպական երկրներում:

«Այսօր ամբողջ աշխարհը մարդկանց խորհուրդ է տալիս օրական 5-10 չափաբաժին միրգ-բանջարեղեն ուտել, Հայաստանում հաշվեք, տեսեք ինչ գին է ստացվում»,-մտահոգությունը ներկայացնում է զրուցակիցը:

Նա ընդգծում է, որ սննդամթերքի թանկացման հետևանքով սրվելու է թերսնուցման խնդիրը: Հիշեցնում է, որ թերսնուցումը միայն կալորիաների պակասը չէ:

«Օրինակ, եթե երեխան պետք է օրական ստանա  1200 կկալորիա 700-800-ը ստացել է ցամաք հացից, ապա չեղավ որ երեխան թերսնուցման խնդիր չունի: Երեխան պետք է ստանա իրեն անհրաժեշտ վիտամիները, մակրո և միկրոտարրերը»,-ասում է նա ու ներկայացնում, որ Հայաստանում 250 հազար դրամ աշխատավարձ ունեցող ընտանիքը  երեխաների նորմալ սնունդ ապահովելու համար պետք է առնվազն 150-160 հազար դրամը պետք է հատկացնի սննդին, ինչը բարձր կոմունալ վճարների պարագայում գրեթե անհնար է:

Ընդհանրապես, սննդագետի խոսքով այս ոլորտում պետական միասնական քաղաքականություն պետք է իրականացվի, եվրոպական երկրներում սննդամթերքի անվտանգությանն ուղղված քաղաքականությունն իրականացվում է այնպես, որ երկրում զարգանա գյուղատնտեսությունը, գյուղական համայնքը:

«Հայաստանում փաստացի կարող է լինել մի իրավիճակ, երբ մի գյուղի մանկապարտեզին մատակարարում են ներկրված կաթի փոշուց պատրաստված մթերք, այն պարագայում, երբ գյուղական այդ համայնքն ունի կաթի արտադրություն: Սա իհարկե պարադոքս է, սա նշանակում է, որ ագրարային քաղաքականության ոլորտի պատասխանատուները առնվազն այդ մասնագիտության տենդենցներից հեռու են»,-կարծիք է հայտնում նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Գրականագետ Հովիկ Չարխչյանը գրում է
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}