Բիչախչյան. Դիմումի ձևաթղթի համար վճար չի գանձվում
Անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ դիմումները լրացվում են ՀՀ օրենսդրությամբ հաստատված և ծառայության կողմից տրամադրվող ձևաթղթերով (օրինակ՝ հաշվառման դիմումներ, հին նմուշի անձնագիր ստանալու դիմումներ և այլն), օրենքով տվյալ գործողության համար սահմանված պետական տուրքից բացի այլ վճար չի գանձվում։ Իրազեկումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Ընդ որում, եթե անձնագրային գործողության համար սահմանված է պետական տուրք, վճարները ընդունվում են բացառապես անդորրագրերով. կանխիկ գումար չի ընդունվում»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Անունը փոխելիս որ մարմնից պետք է սկսել գործընթացը
- Բիչախչյան. ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը 117 տարեկան է
- Այսուհետ մարզերում ևս հնարավոր է անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը
- Բիչախչյան. Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան