Քաղաքական 15:32 12/04/2018 Տարածաշրջան

Ալիևին թույլ տվեցին հնարավորինս հանգիստ վերընտրվել. ադրբեջանագետ

Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները մրցակցության բացակայության պայմաններում վերածվեցին հանրաքվեի, ընդ որում՝ շինծու հանրաքվեի։ Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ Իլհամ Ալիևը հավաքել է 86 տոկոս ձայն։

«Եվ էքզիթ փոլերը, և նախնական հարցումները 82 – 86 տոկոս էին ակնկալում, այդ թիվն էլ նկարեցին։ Զավեշտալի կլիներ, եթե ավելի ցածր ցուցանիշ ունենար։ Հակառակորդներից մեկը երեկ բավական զավեշտալի բան արեց, բարձրաձայնեց, որ իր ձայնը տվել է Ալիևին և ակնկալում է, որ կդառնա վարչապետ»,- ասաց նա։

Մյուս ընդդիմախոսներն, ըստ ադրբեջանագետի, ընդդիմության մեջ որևէ կշիռ չունեցող, հարց չլուծող ֆիգուրներ էին, ինչը ևս ակնկալելի էր, քանի որ ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն բոլորի համար անսպասելիորեն կես տարի առաջ բերվեցին։

Ըստ Էլիբեգովայի՝ դա արվեց, որպեսզի պայքարից դուրս բերեն ընդդիմությանը, նրանց հնարավորություն չտան պատրաստվել, ուժերը հավաքել և Ալիևի համար իրական խնդիրներ ստեղծել, ինչը հաջողվեց, որովհետև հիմնական ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին ընտրապայքարից, ընդամենը երկու ձևական, սակավամարդ ցույց արեցին։ Ադրբեջանագետի խոսքով՝ Ալիևին թույլ տվեցին հնարավորինս հանգիստ վերընտրվել։

Ադրբեջանի առաջին տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակումից հետո, ըստ բանախոսի, ներիշխանական կլանների հակամարտությունն ավելի սրվեց, ինչը Ալիևի համար սովորաբար ընտրություններից առաջ բավական լուրջ խնդիրներ է ստեղծում այն առումով, որ ամեն մեկը փորձում է ավելի շահեկան դիրքից ելույթ ունենալ։ Էլիբեգովան նշեց՝ այժմ խոսում են այն մասին, որ ընտրություններից հետո իշխանության ներսում սպասվում են փոփոխություններ՝ անձերի և համակարգային։

«Կարծում եմ՝ Ալիևը գնալու է հոր թիմից մնացած հին թիմի ներկայացուցիչներին խաղից դուրս բերելու ճանապարհով, իսկ իր թիմը համալրելու է նոր, երիտասարդ և գիտակից, ժամանակակից աշխարհընկալում ունեցող կադրերով»,- ասաց նա։

Ադրբեջանագետը նշեց, որ ընտրությունների ժամկետի փոփոխության մի հնարավոր պատճառն էլ տնտեսականն է. Ադրբեջանում տարվա երկրորդ կեսին տնտեսական իրավիճակի բարդացում է սպասվում, թեպետ հիմա ասում են՝ մանաթի արժեզրկում չի սպասվում, բայց որքան համառորեն են խոսում այդ մասին, այնքան մեծ են դրա շանսերը, բացի այդ, նավթի գներն են տատանվում, տարվա երկրորդ կեսին արտաքին պարտքերի վճարման՝ տնտեսական տեսակետից ոչ շահեկան շրջան է։

«Սոցիալական դժգոհությունները ընտրության վատ պատկեր են ստեղծում, հետևաբար՝ հնարավորինս հանգիստ, առանց լուրջ խնդիրների Ալիևը սղացրեց այս ընտրությունները, միջազգային հանրությունն էլ առանձնապես դեմ չէր։ Ընտրություններին մոտ 900 դիտորդ էր մասնակցում՝ 60-ից ավել երկրներից և կազմակերպություններից։ Ինչն էր հետաքրքիր. սովորաբար կոշտ զեկույցներով ելույթ է ունենում ԵԱՀԿ-ն, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ հասցրեցին նրան, որ իրենց ուղղակի Ադրբեջան մուտքը արգելեցին, և զեկույց, որպես այդպիսին, չկար»,- ասաց նա։

Էլիբեգովան նշեց, որ կարծես ներքին ինչ-որ պայմանավորվածություն կար իշխանության և ԵԱՀԿ առաքելության միջև, որ զեկույցը լինելու է բավական փափուկ՝ տեխնիկական տեղեկություններ, քիչ քննադատական նկատողություններ կամ առաջարկներ, դա նկատել է նաև ընդդիմությունը՝ ասելով, որ այս զեկույցն իր լեզվով ու տոնայնությամբ տարբերվում է։

Բանախոսը նշեց, որ ընդդիմության լրատվամիջոցներն անգամ քիչ գրեցին ընտրախախտումների մասին, և կարելի է ենթադրել, որ զանգվածային ընտրախախտումների կարիք էլ չկար, պարզ էր, որ Ալիևը դառնալու է նախագահ. նա այսօր մզկիթ է բացել, աշխատանքային հանդիպումներ են կայացել, այսինքն՝ բնականոն գործընթացը չի էլ խախտվել։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ Ալիևի ընտրությունը և ընդհանրապես ընտրական գործընթացներն Ադրբեջանում միայն բեմականացում են՝ նախատեսված ավելի շատ միջազգային հանրության համար։ Դրանց նպատակն է՝ ստեղծել լեգիտիմության պատկեր, ցույց տալ, որ տեղի են ունենում դեմոկրատական գործընթացներ:

Ընտրության կազմակերպմամբ, ըստ փորձագետի, մասնակցության ապահովման խնդիր էր լուծվում, տվյալ պարագայում ևս ակտիվ աշխատանք է տարվել՝ ցույց տալու համար, որ հանրությունը ևս ներգրավված էր այս գործընթացներին:

Երրորդ խնդիրն, ըստ Մինասյանի, դիտորդական առաքելություններն էին, որ բոյկոտել էին ընտրությունները, ինչը հետաքրքիր հանգամանք էր։ Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ ընտրության ժամկետները տեղափոխելով՝ Ալիևը դիտորդական առաքելություններին զրկեց դիտորդական գործունեության հնարավորությունից:

Բանախոսը նշեց՝ ժամկետի փոփոխությունը ևս մեկ նպատակ ուներ. ներկայում, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է այլ զարգացումների վրա, տվյալ ընտրությունները մղվեցին երկրորդ պլան, և այնքան էլ ուշադրություն չդարձվեց դրանց վրա, այս հաշվարկը կարծես աշխատում է։

Մինասյանն ասաց, որ տարբեր երկրների առաջնորդներ արդեն շնորհավորել են Ալիևին, բնականաբար առաջինը շնորհավորել է Թուրքիայի նախագահը, ապա Բելառուսի, Իրանի, Վրաստանի առաջնորդները, իսկ առաջիկա ժամերին կլինեն նաև այլ շնորհավորանքներ:

«Արդյոք պե՞տք է այս ոչ մրցակցային ընտրության հետ կապված արձագանք սպասել՝ ոչ, նախ միջազգային օրակարգը հագեցած է, բացի այդ՝ Ադրբեջանին հաջողվում է բավական բարձր գնով «ծախել» իր կարևորությունը՝ զերծ մնալով սանկցիաներից»,- ասաց նա՝ ընդգծելով. որևէ այլ երկրում մարդու իրավունքների նման խախտումները համապատասխան արձագանքի կարժանանային վստահորեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}