Փաստաբանները պատանդ չեն, պարզապես ցանկանում են դուրս գալ բաժնից իրենց վստահորդների հետ. ՓՊ
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում, ի պատասխան փաստաբաններին ոստիկանության բաժանմունքում պահելու վերաբերյալ հարցերի՝ հայտնում են, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչն անմիջական կապի մեջ է գտնվում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների հետ:
«Փաստաբանները նշել են, որ իրենց, ինչպես լրագրողներն են բնորոշում ՊԱՏԱՆԴ չեն վերցրել, պարզապես իրենք ցանկանում են դուրս գալ բաժնից միայն իրենց վստահորդների հետ, որոնց պահման ժամկետներն օրենքով ավարտված են: Այս պահին փաստաբանների պալատի ներկայացուցիչներն ուղևորվել են Արաբկիրի ոստիկանության բաժին հանդիպելու բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբաններին՝ տեղում խնդիրներն ուսումնասիրելու և օժանդակություն ցույց տալու համար»,- նշված է ՓՊ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց