Նոր նշանակումներ՝ ՀՀ նախագահի աշխատակազմում
ՀՀ նախագահի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նարե Դանիելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ։
Նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝ Կարինե Ավետիսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան