96 տարեկան վետերանը համալսարանի դիպլոմ է ստացել
ԱՄՆ Տոլեդո քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից 96-ամյա վետերանը համալսարանի դիպլոմ է ստացել: Նա բուհից հեռացել էր 68 տարի առաջ: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
ԱՄՆ ռազմածովային օդաչու Բոբ Բարգերը 1950 թվականին ընդունվում է Տոլեդոյի համալսարան: Երեք տարի անց նա չի կարողանում այցելել պարապմունքներին, քանի որ ընտանիք ուներ և աշխատում էր:
Տարիներ անց այդ մասին տեղեկանում է վետերանի հետ ծանոթացած համալսարանի աշխատակիցը: Արխիվն ուսումնասիրելուց հետո աշխատակիցը պարզում է՝ Բարգերն իրավունք ունի ստանալ այնպիսի դիպլոմ, որը տրվում է ուսանողին երկամյա կրթություն ստանալուց հետո: Դիպլոմի այդ տեսակը 1950 թվականին դեռ չկար:
96-ամյա վետերանը դարձելէ այդ համալսարանի ամենատարեց շրջանավարտը:
«Ես այդ մասին նույնիսկ չեմ երազել»,-ասել է վետերանը:
Նա պատրաստել է մի քանի շիշ օղի, սկոտչ և վիսկի իր ավարտական երեկոյի համար, միջոցառմանը հրավիրված է ավելի քան հարյուր մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց