Ադրբեջանը փորձում է խուսափել հոգևոր ոլորտում Իրանի ազդեցությունից
Ադրբեջանական մզկիթներում և կրոնական հաստատություններում ծառայող հոգևորականները, մասնավորապես ուրբաթօրյա աղոթապետերը և նրանց օգնականներն այսուհետև կստանան ֆինանսական օգնություն ԱՀ պետական բյուջեից՝ Կովկասի մուսուլմանների վարչության միջնորդավորությամբ։ Այդ մասին հայտնել է ԱՀ Կրոնական կազմակերպությունների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին։
Ըստ նրա ամենամսյա աշխատավարձերի տեսքով ԱՀ հոգևոր սպասավորների բանկային հաշվեհամարներին փոխանցվելիք ամսեկան գումարները կազմելու են 250-400 մանաթ յուրաքանչյուրի համար։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՀ նախագահ Ի. Ալիևը հաճախ է խոսել ԱՀ կրոնական սպասավորներին ֆինանսական աջակցություն ցույց տալու, պետական բյուջեից նրանց աշխատավարձեր նշանակելու մասին, որը կարող է պայմանավորված լինել, ըստ փորձագետների, կրոնական ոլորտը հարևանների, հատկապես Իրանի ազդեցություններից զերծ պահելու մտայնությամբ։