ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական. Սաուդյան Արաբիան ի զորու չէ սպառնալ Իրանին
Սաուդյան Արաբիան Իրանին սպառնալու կարողություն չունի,-այդ մասին իրանական «Mehr» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Սեյյեդ Յահյա Սաֆավին:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատարը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակին և այդ համատեքստում Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, մասնավորապես նշել է. «Իրանի ազգային համաձայնության և ազգային միասնության գործոններն ավելի ծանրակշիռ են, քան Սաուդյան Արաբիայում, այդ երկիրը պարզապես ի զորու չէ սպառնալ Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ավելին, եթե Սաուդյան Արաբիան ունենար ռազմական այն կարողությունը, ապա Եմենում ի վիճակի կլիներ հաղթել հութիներին»:
«Պատերազմում հաղթելու համար միայն սպառազինությունը բավարար չէ, մենք ապացուցել ենք, հիշենք՝ նման իրավիճակում Սադդամ Հուսեյնն ինչ իրավիճակում հայտնվեց բոլորը գիտեն, թե Իրանին սպառնալու դեպքում ինչ վնասներ կարող են կրել»,-հավելել է Սեյյեդ Յահյա Սաֆավին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ