Աշխարհում ամենամաքուր օդը Ֆինլանդիայում է. ԱՀԿ
Ֆինլանդիան ճանաչվել է աշխարհի ամենամաքուր օդ ունեցող երկիրը: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2008-2016 թվականների ընթացքում հետազոտություններ է իրականացրել 100 երկրում և հայտարարել է կատարված աշխատանքների արդյունքները:
Գիտնականներն արձանագրել են, որ սկանդինավյան երկրներում փոշու միկրոմասնիկների պարունակությունը միջինում վեց միկրոգրամ է կազմում խորանարդ մետրի համար, ինչն աշխարհում ամենացածր ցուցանիշն է համարվում։ Այսպիսով, Ֆինլանդիան պաշտոնապես ճանաչվել է երկիր մոլորակում ամենամաքուր օդ ունեցող երկիրը:
Օդի մաքրության ցուցանիշով լավագույն հնգյակում են Էստոնիան, Շվեդիան, Նորվեգիան և Իսլանդիան։