Հայ գործարարին չի հաջողվել Կրեմլում Պուտինի հետ կոնյակ խմել
Ծնունդով հայ մոսկվացի բիզնեսմեն Արման Թավմասյանը ցանկացել է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Mash տելեգրամ-ալիքը գրում է, որ տղամարդն իր Toyota Land Cruiser-ով եկել է Կրմել, որպեսզի ՌԴ նախագահի հետ կոնյակ խմի և զրուցի կյանքի մասին։
Թովմասյանին ցանկությունն իրականացնելուն խանգարել են ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Տելեգրամ-ալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը ութին։ Գործարարը զարյացրել է, երբ իրեն կանգնեցրել են։ Նա բացատրել է, որ ինքը պետք է խոսի նախագահի հետ, քննարկի կարևոր հարցեր և նրան կոնյակ հյուրասիրի։
«Տղամարդը սկսել է գոռալ, այնուհետև նրան բռնել են, տարել մոտական ոստիկանական բաժանմունք, որտեղից էլ՝ հոգեբուժական կլինիկա»,- հաղորդում է Mash-ը։
Աղբյուրը նաև հավելում է, որ ԶԼՄ-ները կատակում են, թե տղամադուն չի հաջողվել հանդիպել Պուտինին, բայց հոգեբուժարանում հնարավորություն կունենա շփվել Նապոլեոնների ու Լենինների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց