Քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել մաղթանքի համար և նշել, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների հետ և զուգահեռաբար ընդլայնելով գործընկերային համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային անվտանգությանը և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը մասնակցել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 14-ից 18-ը անցկացված Պաշտպանության կառավարման հարցերով միջգերատեսչական դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը:
Նշված միջոցառումն անցկացվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում` ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետների կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ