Հարցի շատ ուղիղ պատասխանումը պարունակում է պետական և ռազմական գաղտնիք. Փաշինյանը՝ Հակոբյանին
«Մի քանի օր առաջ բաց աղբյուներում, մամուլում հրապարակվեց, որ մոտ ժամանակներս ՌԴ-ն պատրաստվում է ՀՀ Զինված ուժերին մատակարարել «Տոր» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերը»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Խնդրում եմ պատասխանել ե՞րբ է ձեռք բերվել այս պայմանավորվածությունը»,- հարցրեց նա։
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Հարցի շատ ուղիղ պատասխանումը պարունակում է պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, և կարող եմ ասել միայն, որ Սոչի կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին բոլոր ուղղություններով, այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության նախնական մթնոլորտ կա, և այդ մթնոլորտը հետագայում էլ ավելի կխորանա»։
Հակոբյանը շարունակեց հարցը. «Դա նո՞ր պայմանավորվածություն է, թե բխում է նախորդ տարվա դեկտեմբերի վարկային պայմանավորվածություններից»։
«Ապրանքային վարկերի հետ կապված հարցեր քննարկել ենք ԱԺ-ում, բաց այդ հարցերը չենք քննարկել: Սահմանված կարգով տեղյակ եք, որ կա պատգամավորների կողմից ապրանքային վարկի շրջանակներում մատակարարվող զենքի ցուցակի հետ ծանոթացման կարգ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ ԶՈւ կարիքները կառավարության ուշադրության կենտրոնում են և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, այդ թվում՝ ռազմատեխնիկական առումով, իրենց ուշադրության կենտրոնում է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան