Կարո Եղնուկյանն ազատ կարձակվի 10 միլիոն դրամ գրավի դիմաց
«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, րոպեներ առաջ նախագահող դատավոր մերժեց Կարո Եղնուկյանի պաշտպանի Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն միաժամանակ դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, թույլատրելի ճանաչեց գրավի կիրառում և գրավի չափ սահմանեց 10 մլն դրամը:
Գումարը վճարելուց հետո Կարո Եղնուկյանն անմիջապես ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ մեղադրանքը պաշտպանող դատախազն առարկել էր խափանման միջոցը վերացնելու դեմ, սակայն գտել, որ կարող է քննարկվել Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը։
Ըստ մեղադրողի՝ խափանման միջոցը վերացնելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել Եղնուկյանի պատշաճ վարքագիծը, ինչին ի պատասխան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեկ տարի 10ամիս գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու իրենց պահանջը չի ընդունվել, թեեւ առաջարկվել էր անգամ աննախադեպ գումար չափ՝ 1մլն դոլարի գույք։ Ուստի եթե դատարանը որոշի գրավ կիրառել, ապա իրենք կբողոքարկեն։
Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլսի 17-ին ժամը 05։30-ի սահմաններում, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ հանդիսացող անձանց պատանդ վերցնելուց և զավթաց վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուց հետո՝ մինչև նշված պահանջների իրականացումը տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով օժանդակել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանն այցելել է Կարո Եղնուկյանին
- Հրապարակվեց Կարո Եղնուկյանի մեղադրական եզրակացությունը
- Կարո Եղնուկյանին դատարանի դահլիճից տեղափոխել են հիվանդանոց
- Մերժվեցին Կարո Եղնուկյանի շահերի պաշտպանի միջնորդությունները
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան