Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, անհանգստացնող է. Կորյուն նահապետյան
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, անհանգստացնող է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց ԱԺ պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Հուսանք, որ կլինի այնպիսի կարգավորում, որը կբխի Արցախի ժողովրդի և անվտանգության շահերից: Սա չափազանց կարևոր է բոլորիս համար», - ասաց պատգամավորը:
Հարցին՝ հայաստանյան իշխանությունը պե՞տք է միջամտի Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ Նահապետյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշակի գնահատականներ այստեղից պետք է հնչեցվեն։ Որևէ քայլ չպետք է ձեռնարկել, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը, որի հետևանքով Արցախում կարող է ստեղծվել անկայունություն։ Նման իրավիճակից հակառակորդը օգտվելու հնարավորություն ունի»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ թավշյա հեղափոխության սցենարը կարո՞ղ է կրկնվել նաև Արցախում:
«Որևէ բան բացառել պետք չէ, որովհետև վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ամեն տեսակի զարգացումներ կարող են տեղի ունենալ ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած այլ տարածաշրջանում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ միաժամանակ շեշտելով, որ անվտանգությունը և ժողովրդավարությունը չպետք է հակասությւան մեջ դրվեն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել
- Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել
- Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել