Արայիկ Հարությունյան. Մինչև 2020 թվականը տնտեսական աճի բարձր տեմպն ապահովված է
«Մենք իրականացրել ենք բարեփոխումներ տնտեսական բնագավառում, որն ապահովելու է տնտեսական աճի բարձր տեմպեր առաջիկա մի քանի տարիներին»,-այս մասին հայտարարեց այսօր հրաժարականի մասին հայտարարած պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, տնտեսության զարգացման համար լավ հիմքը դրվել է, արդյունքները դեռ տեսնելու են:
«Այն, ինչ կատարել են, դրա արդյունքում մինչև 2020-21 թվականներն աճն ապահովված է:
Ընդամենը պետք է շարունակել այն տնտեսական ծրագրերը, որոնք մեկնարկել են 2007-ից սկսած: Պետական կառավարման համակարգի բարեփոխման, քաղաքացիական հասարակարգի զարգացման առումով նպատակահարմար են նոր մարդիկ: Ես չեմ խանգարում: Բայց ես գտնում եմ, որ լինելով կուսակցության առաջնորդ («Ազատ հայրենիք» կուսակցության մասին է խոսքը-խմբ.), ակտիվ քաղաքական գործիչ, ավելի եմ նպասատելու դրսից այդ բարեփոխումների իրականացմանը՝ կարծիքներ հայտնելով, քննադատելով, չգիտեմ կարծիք ձևավորելով, քան լինեմ պետնախարար, պաշտոնը սահմանափակում է իմ հնարավորությունները, ես ուզում եմ լինել ավելի ազատ»,-ասաց գործիչը:
Հարցին, արդյոք Հարությունյանը մասնակցելու է 2020 թվականի ընտրություններին, Նա պատասխանեց. Երբ ինձ միջոցառում են հրավիրում, ես ոչ մի դեպքում 100 տոկոսով չեմ ասում ոչինչ, որովհետև Արցախում վայրկյաններ, րոպեներ հետո կարող են լուրջ, կտրուկ փոփոխություններ լինեն առաջնագծում, որոնք փոխում են մեր օրակարագը: Մենք այսօր ունենք ծանր մարտահրավեր, քաղաքական պրցեսների զարգացման ու սահմանի լարվածության, ակտիվացման ուղղությամբ: Այս փոփոխություններով մենք ուզում են համերաշխություն մտցնել հանրության մեջ»:
«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանն ասաց, որ իրենք մասնակցելու են տարածքային բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ակտիվ մասնակցելու են տարածքային կառույցների ընտրությանը, ինչպես նաև 2020-ի ընտրություններին, քաղաքական գործընթացներին, անկախ անձերից:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Ինձ համար մեծ պատիվ կլինի, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը
- Արայիկ Հարությունյան. Մեր կուսակցությունը նպաստելու է նախագահի նախաձեռնած բարեփոխումներին
- ԱՀ Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան