Վարձով ապրող նախարարները բյուջեից բնակության վարձի գումար կստանան
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում կտրամադրվի:
Նշենք, որ որոշման նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի մեջ:
Նախագծի հիմնավորման համաձայն, մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում , երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:
Բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափը կկազմի ամսական 100 000 դրամ:
ՀՀ ազգային ժողովի կողմից այս տարվա մարտի 23-ին ընդունվել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է կառավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին