Արցախյան խնդրի ռազմական լուծումը ողբերգական է լինելու բոլորի համար. ՀՀ նախագահ
«Որևէ բան չի փոխվել, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն: Ցանկացած ռազմական լուծման ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար: Պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու 2016 թվականի պատերազմ: Տարածաշրջանում հսկայական քանակությամբ զենք կա, պատերազմը լինելու է լրիվ դեստրուկտիվ: Եթե որևէ մեկը կարծում է, որ պատերազմից հետո շարունակելու են բնական ռեսուրսներ՝ նավթ վաճառել, այդպես չէ: Մեր տարածաշրջանի համար անկայունությունը, ռազմական գործողությունները լինելու են ողբերգական, այդ թվում՝ Ադրբեջանի համար: Թող ոչ ոք կասկած չունենա»,-»,- ՄԱՀԻԻ երրորդ երիտասարդական ֆորումի ժամանակ այսօր ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Միակ լուծման ճանապարհը խաղաղ բանակցություններն են: Արցախի հանրապետության ներկայացուցիչները բանակցություններում նախկինում եղել են, հետո երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև Արցախը: Այսօր վարչապետն է բանակցողը, հետևապես բանակցային քաղաքականության ձևավորողը վարչապետն է: Իմ դերն այստեղ լինելու է որպես խորհրդականի, իմ տարիների փորձը, աջակցելը և սատարելը»,- ամփոփեց ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Առանց Արցախի որոշիչ ձայնի կարգավորումը բնական, կայուն և տևական չի լինելու. Զոհրաբ Մնացականյան
- Դիրեկտոր, կառավարիչ, տեր «Լիդիան»-ում չեմ եղել, վերջակետ. Արմեն Սարգսյան
- Կարծում էի՝ Հայաստանը յոթ տարվա մեջ կկառուցենք, պարզվեց՝ կառուցեցինք յոթ օրվա մեջ. Արմեն Սարգսյան
- Հայաստանում առկա ոգին ֆենոմենալ և յուրօրինակ է. ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը