Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի արձագանքին
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ միասնական ցուցակով մասնակցել առաջիկա խորհրդրանական ընտրություններին:
«Դա իմ առաջարկն է: Վարչապետ Փաշինյանն ու իր կուսակցությունը պետք է ծանր ու թեթև անեն: Մենք, ինչպես գիտեք, կողմ ենք կուսակցական դրոշները վայր դնելուն և միասնական ցուցակին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հովհաննիսյանը:
Քաղաքական գործիչը միասնական ցուցակով մասնակցելն անհրաժեշտ է համարում, քանի որ «հեղափոխությունն ավարտված չէ, զարթոնքը պետք է ի կատար ածվի»:
«Իսկ եթե՝ չէ, ուրեմն «Ժառանգություն»-ն արդեն կորոշի, առանձի՞ն գնալ, թե՞ ուրիշ ուժերի հետ: Բոլոր դեպքերում «Ժառանգություն»-ն իր ակտիվ մասնակցությունը կունենա առաջիկա գործընթացներին»,-ասաց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունները տեղի են ունենալու այն ժամկետներում, որոնք նշված են կառավարության ծրագրում. փոխվարչապետ
- Կառավարությունն առաջարկում է վերացնել կոալիցիա կազմելիք ուժերի քանակի սահմանափակումը
- Չեմ բացառում, որ ստիպված կլինենք ընտրություններն անցկացնել հին օրենսգրքով. Բորիս Նավասարդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան