Մենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու. Դավիթ Խաժակյան
«Մենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու։ Երևանի անիշխանության վիճակը երկար շարունակվել չի կարող։ Ավագանու լուծարում նշանակում է քաղաքային իշխանության անիշխանություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Որպես ավագանու անդամ՝ մենք շարունակելու ենք պաշտոնավարել մինչև նոր ավագանու առաջին նիստը։ Մենք լինելու ենք ավագանու անդամի ժամանակավոր պաշտոնակատարներ։
Կառավարությունը, ավագանու արձակումից երկու շաբաթվա ընթացքում հնարավորություն է ունենալու նշանակելու արտահերթ ընտրության օր, որը որոշումը կայացնելու պահից սկսած՝ պետք է լինի 30-40 օրվա ընթացքում։ Առավելագույն ժամկետներով առաջնորդվելով՝ դա տեղի է ունենում սեպտեմբերի առաջին կեսին»,- նշեց Դավիթ Խաժակյանը։
Դիտարմանը, որ ավագանու նիստին չմասնակցելով՝ իրենք նույնացվում են ՀՀԿ խմբակցության հետ՝ավագանու անդամը շեշտեց՝ նիստին չմասնակցելու մասին իրենք հայտարարել են շաբաթ՝ որևէ տեղեկություն չունենալով՝ ՀՀԿ-ն առաջադրում ունենալու է, թե ոչ։
«Այս ավագանին պետք է լուծարվի և պետք է լինեն նոր ընտրություններ, երևանցիները պետք է որոշեն՝ ով է լինելու քաղաքապետը»,- ասաց նա։
Հարցին՝ ընտրությունների ժամանակ հնարավո՞ր է՝ համագործակցեն «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ, ավագանու անդամը նշեց, որ այս պահին որևէ բան բացառել չի կարող միայն հույս ունի, որ նոր ավագանին շտկելու է նախկինում կատարված սխալներն ու չարաշահումները։
Իսկ իրեն տեսնո՞ւմ է Երևանի քաղաքապետի պաշտոնում, հետաքրքրվեցին լրագրողները։
«Ինձ համար քաղաքային կառավարման ոլորտը շատ հարազատ է դարձել, բայց մի քանի տարի շարունակ այդ հնարավորությունը չեմ ունենա՝ հաշվի առնելով տարիքային ցենզը»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
- Մենք ցանկանում ենք, որ Փոստանջյանը ընտրվի Երևանի քաղաքապետ. ազատամարտիկ
- Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
- Եթե կա վստահության դեֆիցիտ, մարդը պետք է հեռանա. Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ
- «Ելք»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, ՀՀԿ-ն՝ հուլիսի 16-ին
- «Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար այս պահին իմ տարիքը չի համապատասխանում». Թեհմինա Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան