Զոհված 3 զինծառայողի ընտանիքի և 2 զինհաշմանդամի հատուցում է տրվել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և երկու 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է 1000plus.am հիմնադրամից, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Սիրեկանի Խաչատրյանի, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանի, ավագ լեյտենանտ Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում Արամ Սիրեկանի Խաչատրյանի ընտանիքին կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ, իսկ Գեղամ Կորյունի Զաքարյանի և Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ, ինպես նաև 2-րդ խմբի հաշմանդամ շարքային Նարեկ Արտակի Մարուքյանին և կրտսեր սերժանտ Գրիգոր Նորայրի Հովհաննիսյանին կփոխանցվի միանվագ 5-ական միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հիշեցնենք, որ 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը զոհվել է 2017 թ-ի հոկտեմբերի 20-ին, Գեղամ Զաքարյանը զոհվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից, ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը՝ 2018 թ-ի հունիսի 10-ին ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորումից:
Նշենք, որ ըստ Հիմնադրամի, 2-րդ խմբի հաշմանդամներ Նարեկ Մարուքյանն ու կրտսեր սերժանտ Գրիգոր Հովհաննիսյանն էլ վիրավորվել են այս տարվա հունվարի 4-ին:
Տեղեկացնենք, որ մինչ այս «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից փոխհատուցում է ստացել 38 զոհված զինծառայողի ընտանիք և 13 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող.
1.Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
2. Գոռ Համազասպի Գարեգինյան
3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
5. Արայիկ Իգորի Սարգսյան
6. Արտակ Էդիկի Ռաֆայելյան
7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
8. Նարեկ Հմայակի Հարութունյան
9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
13.Արմեն Հարությունյան
14. Կարեն Դանիելյան
15. Արայիկ Ռուդիկի Մատինյան
16.Վիգեն Ժիրայրի Պետրոսյան
17.Վարդան Ծովակի Սարգսյան
18.Նարեկ Տիգրանի Գասպարյան
19.Վազգեն Ժիրայրի Պողոսյան
20. Արման Մովսիսյան
21. Արտակ Բիշարյան
22.Ռոբերտ Գասպարյան
23.Արկադի Ղամբարյան
24.Հայկ Խաչատրյան
25.Չապլին Մարգարյան
26.Տիգրան Խաչատրյան
27.Սեյրան Սարգսյան
28.Վաչե Չիլինգարյան
29. Հայկ Քալանթարյան
30.Գրիգոր Եղոյան
31.Շավարշ Մելիքյան
32.էդգար Նարայան
33.Էրիկ Աբովյան
34.Գարիկ Վարդանյան
35.Սարգիս Աբրահամյան
36.Սարգիս Մելիքյան
37.Նարեկ Հարությունյան
38.Գագիկ Մեսրոպյան
Վիրավորված (հաշմանդամ) զինծառայողներն են.
1.Կորյուն Կամոյի Կիրակոսյան
2.Ալեքսան Ավանեսյան
3. Արմեն Ռազմիկի Ալիխանյան
4.Թաթուլ Հարությունյան
5.Նարեկ Գրիգորյան
6.Ռոման Գևորգյան
7.Ալիկ Ավանեսյան
8.Ռաֆայել Հայրապետյան
9.Գնել Համբարձումյան
10.Միքայել Սարգսյան
11. Արսեն Հովակիմյան
12.Խաչիկ Գրիգորյան
13.Նարեկ Հովեյան
Հարակից հրապարակումներ`
- Հատուցում՝ 2017 թ-ի մայիսին զոհված զինծառայողի ընտանիքին
- Փոխհատուցում՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքների և 1 զինհաշմանդամի
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար հատկացրեց ևս մեկ վիրավոր զինծառայողի
- Հիմնադրամը հատուցում է տրամադրել զոհված 6 զինծառայողի ընտանիքի
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանի ընտանիքին
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տվել ևս մեկ վիրավոր զինծառայողի ընտանիքի
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017 թ-ին փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի
- Փոխհատուցում՝ 2-րդ կարգի հաշմանդամ 4 զինծառայողի
- Փոխհատուցում՝ 2 հաշմանդամ և 4 զոհված զինծառայողների ընտանիքների
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Հարությունյանին
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
- Փոխհատուցում՝ զոհված զինծառայողներ Արման Մովսիսյանի, Արտակ Բիշարյանի և Ռոբերտ Գասպարյանի ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի հունիսի 16 -17-ին զոհված զինծառայողների ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի զոհված մեկ զինծառայողի ընտանիքի և 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի
- Հիմնադրամը ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա
- Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց