Կփոխհատուցեն նաև 2016 և 2015 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներին
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը, ըստ որի, անհրաժեշտ էր դիտարկել հիմնադրամի կողմից նաև 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։ Քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցները բավարար են լուծել այդ խնդիրը ոչ միայն 2016, այլև 2015 թվականի համար։
Նիստի ընթացքում որոշում է կայացվել ներկայացված առաջարկները քննարկել հիմնադրամի առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- «Շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան՝ լուծվեն». վարչապետը՝ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին
- Փոխհատուցում՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքների և 1 զինհաշմանդամի
- 71 զինծառայողների ընտանիքների հանձնվել են նոր բնակարաններ
- Դուք բոլորից լավ գիտեք` ինչ է նշանակում սահման. Վիգեն Սարգսյանը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին
- Փոխհատուցում՝ 2 հաշմանդամ և 4 զոհված զինծառայողների ընտանիքների
- Պաշտպանության նախարարը 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների ընտանիքներին հանձնել է բնակարանների գնման վկայագրերը
- 1,5 մլրդ դրամ՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրի համար
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի հունիսի 16 -17-ին զոհված զինծառայողների ընտանիքներին
- Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մինչև տարվա վերջ լուծված է լինելու. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց