Քաղաքական 14:36 08/08/2018 Հայաստան

Վիկտոր Սողոմոնյան. Ճնշումներն անսպասելի չէին այս իրավիճակում

«Այն, որ փորձ է արվում ճնշում գործադրել դատարանի վրա, այսքանից հետո իմ կարծիքով այս հակաիրավական գործընթացի մեջ բացարձակ զարմանալի չէ: Հակառակը, գուցե մենք զարմանայինք, եթե որոշակի փորձ չլիներ ճնշում գործադրել դատարանի վրա»,-կարծիք է հայտնել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը՝ Yerevan Today-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին,  շարունակու՞մ է մնալ այն կարծիքին, որ  ՀՔԾ պետն այս քայլով ճնշում է գործադրում դատարանի, դատավորի վրա:

«Ընդհանուր գործընթացը եթե Դուք դիտարկեք, այսինքն՝ եթե մենք վերադառնանք ամենասկզբին, երբ որ հայտարարվեց նոր դրվագի գոյության մասին, հետո, երբ որ որպես վկա կանչվեց նախագահ Քոչարյանը, հետո ներգրավվեց որպես մեղադրյալ և հետո կալանավորվեց, այս ամբողջ գործընթացի մեջ Դուք կարող եք տեսնել, չեմ ուզում ասել ոչ իրավական տարրեր, այլ՝ ոչ իրավական գործընթաց` անտեսանելի ձեռքի օգնությամբ: Այ էդ արագ նիստ նշանակելը գիշերով, միտումը՝ անպայման կալանքի որոշում կայացնելու, որը, ինչպես գիտեք, բողոքարկվել է, և որը կարող եմ հստակ ասել՝ որևէ հիմք չունի: Այսինքն, հանգիստ կարելի էր ընտրել խափանման բոլորովին այլ միջոց, քան այն, որը հիմա ընտրված է, որը բացարձակ ապօրինի է, և դա միայն իմ կարծիքը չէ»,-ասել է Սողոմոնյանը:

Նրա խոսքով,  ճնշումներն այնպես չէ, որ անսպասելի էին այս իրավիճակում:

«Եվ գիտե՞ք, այսքանից հետո ասել, որ ճնշումներ չկան, կամ փորձ չի արվել ճնշում գործադրել այդ հայտարարություններով, այն էլ մեկը Հանրային, պետական հեռուստաընկերությամբ, մյուսը՝ «Ազատություն» ռադիոկայանով ... Երկու ելույթ էր, երկու տեղն էլ նույն միտքը կրկնվում է, և, փաստորեն, հիմնավորումը մեկն է` ասում է՝ գիտե՞ք, տարօրինակ կլիներ, որ մենք ենք որոշել, հիմա ասենք՝ չէ, այդպես չի: Հիմա ուշադրություն դարձրեք, որ բոլոր մյուս մասերով, երբ հարց են տալիս, ասում է՝ դե գործը դինամիկ ընթացք ունի, մի տեղից սկսվում է, մյուս տեղով անցնում է, երրորդ տեղով վերջանում է: Գործը դինամիկ ընթացք ունի, իսկ խափանման միջոցի ընտրությունը ոչ մի դինամիկայի չի՞ ենթարկվում: Սա մեկ: Երկրորդը, դուք ՀՔԾ պետի վերջին ելույթներից՝ սկսած հուլիսի 3-ից մինչև հիմա, կարող եք մի հետաքրքիր միտում նկատել, որ լողացող մեղադրանք է: Եթե առաջին հայտարարությունը կարդաք, հստակ շեշտ դրված է նրա վրա, որ ընտրությունները կեղծվել են, և հանրության լայն զանգվածը համաձայն չէր այդ ընտրության հետ և բիրտ ուժի կիրառմամբ այդ ընտրությունների արդյունքները վերանայվեցին, և նախագահն էլ սահմանդրական կարգը տապալեց: Այս կետից սկսած մինչև հիմա մի ահռելի ճանապարհ է անցել ՀՔԾ-ն՝ շատ հաճախ իրար հակասող կտորներով, շատ հաճախ կտրուկ փոփոխություններով և ամեն դեպքում սկզբից մինչև հիմա բացարձակ անհամոզիչ փաստարկներով»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե  ««Ազատության» հետ զրույցում ՀՔԾ պետի հայտարարությունը տարբերվում էր, նա ասում էր՝ հո մենք չե՞նք ասում, որ ընտրություններն են կեղծվել, ասում ենք՝ հանրության լայն շրջանակների կարծիքով, բայց Սահմանադրական դատարանի որոշումն ու ընտրության պահը թողնում ենք մի կողմ», Սողոմոնյանը նկատել է՝ ֆիլմի սցենար են պատմում, հետո պարզվում է, որ այդ գործը ոչ մի քննադատության չի դիմանում:

«Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու մասով դուք գիտե՞ք ինչ սկանդալի մեջ են իրենք հայտնվել ըստ էության: Մարդը, ում միջոցով իրենք այդ դրվագը ներկայացնում էին, այն էլ՝ սենսացիայի հավակնող ինչ-որ բանով, պարզվում է, որ նման բան ընդհանրապես չի եղել: Պարզվեց, որ մարդը պատմել է մի բան, ՀՔԾ-ն՝ մեկնաբանել բոլորովին այլ կերպ: Գիտե՞ք, այս ամենի արդյունքում ինչ էլ որ լինի, դատարանը ինչ որոշում էլ կայացնի (ես հուսով եմ, որ արդար որոշում կկայացնի), այս ամենի արդյունքում մենք պետք է արձանագրենք առնվազն մի բան` սարսափելի հարված է հասցվել իրավական համակարգի հեղինակությանը: Ես վստահ եմ, որ ցանկացած իրավաբան գործընկեր սա կհաստատի, որ չկա մի մարդ, որ որոշակի կասկածով չանդրադառնա այս գործին, նույնիսկ եթե կողմնակալ է: Օրինակ՝ ասում է` փաստերը չգիտեմ, չգիտեմ, թե ով է մեղավոր մարտի 1-ի մեջ, բայց միևնույն է՝ այդ կասկածի մեծ չափաբաժինը կա, որովհետև երբ որ սկսում ես կարդալ, այսինքն՝ ինչպես է մեկը մյուսի հետևից առանց պատճառահետևանքային կապերի, առանց պատմական փաստերը հաշվի առնելու դասավորված, ուղղակի չես կարող կասկած չունենալ և չես կարող վստահությամբ վերաբերել այս ամենին»,-ասել է նա:



Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am
00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}