Սողոմոնյան. Անուններ տալու մասին լուրերը հեքիաթներ են
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից մեղավորների անուններ հնչեցնելու մասին լուրերը համարում է դավադրության տեսության շարքից:
«Ես, ճիշտն ասած, չգիտեմ ինչի մասին է խոսքը: Ես ինքս տեսել եմ այդ հարցազրույցները և էսպես ասեմ, ես կարծում եմ, որ դա է: Այդ հարցազրույցներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ գիտեք, դե ինքը մեղավոր է, բայց դե հեսա ինքն էլ ինչ-որ անուններ կտա, ուրիշներն էլ կան … սրանք հեքիաթներ են: Տարիներ շարունակ այս հեքիաթները հրամցվել են և ես չեմ կարող դա ժխտել, հանրության որոշակի զանգվածի մոտ դրանք կարծրատիպեր են դարձել և չեմ կասկածում, որ այդ կարծրատիպերը կոտրվելու են, նաև գուցե այս ծանր ճանապարհով, բայց այդ բոլոր կարծրատիպերը կոտրվելու են, և հասարակությունը այդ բոլոր հարցերի պատասխանները ստանալու է: Վստահեցնում եմ ձեզ այդ պատասխանների շահառուն Ռոբերտ Քոչարյանը հաստատ լինելու է»,-ասել է նա Yerevan Today-ին տված հարցազրույցում:
Դիտարկմանը, թե Քոչարյանի փաստաբաննեևը, պաշտպանական կողմը ինքնավստահ կեցվածք ունեն, Սողոմոնյանն արձագանքել է. «Պաշտպանական կողմի՝ լինեն դա իմ կողմից շատ հարգված փաստաբանները, թե գրասենյակի ինքնավստահությունը բխում է ամուր դիրքերից, բխում է այն զգացողությունից, որ մենք պաշտպանում ենք անմեղ մարդու, որին պարզապես ապօրինի մեղադրանք է առաջադրվել, մեր տեսանկյունից, և որը ապօրինի կալանավորված է: Ինքնավստահությունն այդտեղից է բխում: Մենք, համենայն դեպս, հակասական որևէ հարցազրույց չենք տվել մինչև հիմա»:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. ՀՔԾ պետը կիրառում է արտահայտություններ, որոնք խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը
- Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
- Վիկտոր Սողոմոնյան. Ճնշումներն անսպասելի չէին այս իրավիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները