Մոսկվան և Անկարան պայմանավորվել են վիզային ռեժիմի պարզեցման մեխանիզմ ստեղծել
Մոսկվան և Անկարան պայմանավորվել են վիզային ռեժիմի պարզեցման մեխանիզմ ստեղծել։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
«Մենք մեր կողմից վերահաստատել ենք Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Թուրքիայի առաձին խմբի քաղաքացիների այցելությունների պարզեցման մասով։ Այդ հարցով կզբաղվենք մոտ ժամանակներս»,- ասել է նա։
Լավրովի խոսքով, երբ այս հարցով զբաղվող փորձագետների արձակուրդն ավարտվի, նրանց կհանձնարարվի հավաքվել և քննարկել առաջիկա քայլերը։
«Հուսով եմ՝ շատ մոտ ապագայում դուք նորություններ կլսեք»,- հավելել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ վիզային ռեժիմ Ռուսաստանը մտցրել է 2015 թվականի նոյմբերից, այն բանից հտո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռ էին ոչնչացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց