Հնդկաստանում հայտնի ակադեմիկոս է մահացել ուղիղ եթերի ժամանակ
Հնդկաստանում հայտնի պրոֆեսոր Ռիտա Ջիտենդրան մահացել է առավոտյան հեռուստահաղորդման ուղիղ եթերի ժամանակ։ The Daily Mail-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ կինսը սկսել է շնչահեղձ լինել հաղորդման ընթացքում։
Կինը հեռուստաընկերության ստուդիայից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և բժիշկները արձանագրել են նրա մահը։ Կնոջ մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։
Ըստ աղբյուրի՝ հարցազրույցի գնալու ընթացքում նա իր վարորդին ասել է, որ միշտ ցանկացել է կյանքից հեռանալ աշխատանքի ժամանակ։