Փաշինյան. Ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:
Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը:
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար
- Փարիզում մեկնարկել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը
- Վարչապետ. Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ
- Փաշինյան. «Քարֆուր»-ի փոքրանալու գործընթացը կանգնած է
- Ամուլսարից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրգործ է հարուցվել
- «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ ընդերքօգտագործման որևէ գործողություն կատարելուց
- ««Լիդիան Արմենիան» որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ»
- Ամուլսարն ու մեր իրական վախերը
- «Լիդիան Արմենիա». Մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար