Ստեփանակերտում հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները
Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Մասիս Մայիլյանի հանդիպումը։ Panorama.am-ն այս մասին տեղեկացավ ԱԳՆ թվիթերյան էջից։
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մնացականյանն այցելում է Արցախ՝ հանդիպելու երկրի
ղեկավարության հետ։ Նախարարը կլինի նաև Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում։
Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան