Երևանի ընտրություններում փորձարկվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Ա. Զեյնալյան
Երևան քաղաքի ընտրությունները նախերգանք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչը շատ բնական է։ Նախընտրական հանրային հանդիպմանն ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ այս ընտրություններով որոշակիորեն նշմարվելու է քաղաքական պատկերը, տրամադրվածությունը. «Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության շուրջ կեսը, բնական է, որ այստեղ փորձարկվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները»։
Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, Ա. Զեյնալյանն ասաց. «Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ, Ազգային ժողովը չի արտահայտում ժողովրդի կամքը, գործադիր իշխանությունն արտահայտում է ժողովրդի կամքը։ Դրանք երկուսն էլ պետք է արտահայտեն ժողովրդի քաղաքական կամքը։ Գործադիր իշխանության մարմինը պետք է ընտրվի ժողովրդի վստահությունը վայելող օրենսդիր մարմնի կողմից։
Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք և պնդում, որ պետք է Հայաստանում անցակացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա հաստատված է կառավարության ծրագրով, դրան կողմ է քվեարկել Ազգային ժողովը»։
Արդարադատության նախարարի խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը կոնսենսուսն է, բանակցությունները, միմյանց հետ համատեղ որոշում կայացնելը։
«Դրանից առաջ մենք պարտավորվել ենք Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում իրականացնել փոփոխություններ, որոնք կնպաստեն այնպիսի ընտրություների անցկացմանը, որի նկատմամբ վստահություն կտածեն բոլոր ուժերը, թե նրանք, ովքեր կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություները, թե նրանք, ովքեր չեն մասնակցի, չեն ընտրվի, թե ժողովուրդը։ Սա է նպատակը»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում սրանից հետո տեղի ունեցող ընտրություններում հաղթելու է միայն ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան
- Արամ Սարգսյան. Տեսանյութի հրապարակումն իմ դեմ է
- Հայաստանում այլևս գոյություն է ունենալու ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն. Նիկոլ Փաշինյան
- Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին. Արամ Սարգսյան
- Սաղ մեր մարդիկ են, բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ. Արամ Սարգսյան
- Նման իրավիճակում արդարացված է. Զեյնալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին