Ֆիլիպինների նախագահը խոստովանել է գործած միակ մեղքը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սեպտեմբերի 27-ին պատմել է, որ իմ «միակ մեղքը» թմրամիջոցների թրաֆիկինգի դեմ պայքարում արտադատական սպանություններն են եղել։
«Ո՞րն է իմ մեղքը։ Արդյոք գողացե՞լ եմ գոնե մեկ պեսո։ Իմ միակ մեղքը՝ առանց դատարանի սպանություններն են եղել»,- ասել է նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ չի պատրաստվում դադարեցնել «թմրամիջոցների դեմ պատերազմը»:
«Ինչպես ասել եմ, ես պատրաստ եմ իմ կյանքը վտանգել, իմ նախագահությունը ցանկացած պահի կորցնել դրանք: Սա պատվի գործ է»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ ասել է Դուտերտեն։
Նրա ներկայացուցիչ Հարրի Ռոկեն էլ ասել է, որ Դուտտեի խոսքերը «չպետք է բառացիորեն ընդունել», որովհետև նախագահն այդ ամենը կատակով է ասել։
Աղբյուրը գրում է, որ ոստիկանության տվյալներով երկրում շուրջ երեք հազար մարդ է սպանվել՝ թմրամիջոցների հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլիպինների նախագահը խոստացել է հրաժարական տալ, եթե ցույց տան Աստծու հետ սելֆի
- Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն
- Ֆիլիպինների նախագահը Թրամփին իմաստուն մարդ է անվանել
- Ֆիլիպինների նախագահին պաշտոնազրկում է սպառնում
- Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, ինքն է ոստիկաններին սովորեցրել ինչպես մարդ սպանել
- Ֆիլիպինների նախագահը ցանկանում է հրաժարվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությունից
- Ֆիլիպինների նախագահը չի ցանկանում համեմատվել Հիտլերի հետ
- Ֆիլիպինների նախագահը գրողի ծոցն է ուղարկել ԵՄ-ին
- Ֆիլիպինների նախագահը հիմա էլ Պան Գի Մունին է վիրավորել
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ