Տնտեսություն 11:22 09/10/2018 Հայաստան

Տնտեսության իներցիոն զարգացումը մեզ համար կարող է սպառնալիք լինել. Թաթուլ Մանասերյան

Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին թուլացել է: Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ տնտեսությունն անորոշ վիճակում է և աճի թուլացման միտումը կշարունակվի, ինչը մտահոգիչ է։ Panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հետ:

Վերջին  ամիսներին  տնտեսական  ակտիվության աճի տեմպը թուլացել է, Հայաստանի տնտեսությունը, կարծես  թե, հայտնվել է մի  տեսակ  դադարի  վիճակում: Արդյոք  դա վտանգավոր չէ՞:

- Այն, ինչ այսօր ունենք, դա իներցիոն զարգացում է: Իհարկե մի կողմից լավ է, որ հեղափոխությունից հետո տնտեսական քաղաքականության շարունակականությունը պահպանվում է, ցնցումներ չկան, բայց, մյուս կողմից, մենք տնտեսական բլոկում չունենք այն ղեկավարները, որոնք կարող են հստակ քաղաքականություն մշակել և իրականացնել: Այս իմաստով բավական լուրջ անելիքներ կան,  և  դեռևս հայտնի չէ անուններն այն մարդկանց, որոնք պետք է պաշտոնավարեն գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում: Սա շատ կարևոր խնդիր է:

Բազմիցս նշել եմ, որ հատկապես պարենային անվտանգության մասով մենք լրջագույն խնդիրներ ունենք, բայց  գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես այդպիսին, երկու տասնամյակից ավելի այդպես էլ  չի կայացել: Ամենակարևորը՝ չկա  ագրարարային քաղաքականություն: Նույնը վերաբերում է նաև տնտեսության զարգացման համար պատախասխանատու կառույցներին, ուստի կարծում եմ, որ այդ իներցիոն զարգացումը մեզ համար կարող է սպառնալիք լինել և արդեն սպառնալիք է: Եթե մենք չգիտենք, թե որտեղ է գլորվում տնտեսությունը, դա արդեն տնտեսական սպառնալիք է:

Ընդհանուր առմամբ, ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ կարողանանք վեր հանել տնտեսության սպառնալիքները և փորձենք դրանք վնասազերծել: Դա վերաբերում է և էներգետիկ, և պարենային, և ժողովրդագրական անվտանգությանը: Պետք է օգնել կառավարությանը, որպեսզի ճիշտ ախտաճանաչում կատարի, բայց քանի դեռ սպառնալիքները չենք նվազեցրել, մեզ համար շատ դժվար կլինի դրան զուգահեռ տնտեսությունը զարգացնել:

Ուզում եմ նաև նկատել՝  շատ կարևոր է փորձագիտական հանրությանը մասնակից դարձնել այդ գործին:

- Կառավարությունից Ձեզ չե՞ն դիմել,  տնտեսագետների համագործակցություն չկա՞:

- Ես չեմ նկատել այդ համագործակցությունը, երկու-երեք փորձ եմ կատարել՝ առաջարկելով իմ, գործընկերներիս, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի օգնությունը՝ առանց որևէ ակնկալիքի: Պարզապես առաջարկել եմ օգնել  կառավարությունը, քանի որ գիտակցում ենք՝ նոր կառավարությունը բավական լուրջ բեռ է ստանձնել և անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Ցավոք սրտի, որևէ արձագանք չկա: Իհարկե դա չի նշանակում, որ մենք պետք է նեղացկոտ կեցվածք ընդունենք,  ոմանք արդեն սկսել են տնտեսական կամ արժութային ճգնաժամից խոսել, որի հետ համամիտ չեմ, քանի որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ: 

Նշեմ, որ այսօր պետական ռեզերվները, որոնք տնօրինվում է Կենտրոնական բանկի կողմից, 2 մլրդ դոլարից ավելի են, մինչդեռ որոշ տնտեսագետներ վերջերս հայտարարել են, թե պետական ռեզերվները «մսխվում են», կարող է արժութային ճգնաժամ սկսվել, ինչը ճիշտ չէ: Ավելին, այս տարվա ընթացքում աննախադեպ մի երևույթ է տեղի ունեցել, որին ոչ մեկ ուշադրություն չդարձրեց: Կենտրոնական բանկը 44 մլն դոլար է գնել շուկայից և մեր պետական ռեզերվներից որոշակի գումար ծախսվել է արտաքին պարտքը սպասարկելու համար, իսկ այլ նպատակներով, մասնավորապես, դրամի փոխարժեքը պահելու համար ծախս չի կատարվել: Այսինքն՝ փոխանակ նկատենք դրականը, թույլ ենք տալիս, որ իրենց տնտեսագետ հորջորջողները ապակողմնորոշեն հանրությանը:

Իհարկե խնդիրները բազմաթիվ են, բայց դրանց պետք է փորձել լուծումներ տալ, ճիշտ վերլուծություն կատարել: Այս առումով իհարկե ցանկալի կլիներ, որպեսզի կառավարությունը՝ հատկապես տնտեական բլոկը, ականջալուր լիներ ավելի կառուցողական առաջարկներին, որոնք կարող են բերել տնտեսության զարգացմանը, այլապես, խիստ ծանր իրավիճակ կտեղծվի:

- Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո անցել է մոտ 5 ամիս։ Շատերին է հետաքրքրում՝ ի՞նչ տեղաշարժ ունենք այս ընթացքում, արդյոք դա բավարա՞ր ժամկետ չէր տնտեսական լուրջ փոփոխություններ իրականացնելու համար:

- Այդ 5 ամիսներին որևէ լուրջ տեղաշարժերի սպասել չի կարելի: Ամենակարևորը՝ վստահության գործոնն է, որը ձևավորվել է հենց այս կառավարության օրոք, իսկ նախորդ կառավարության հանդեպ վստահություն չկար: Իշխանափոխության սկզբնական շրջանում որոշ մարդկանց մոտ խուճապ նկատվեց, ավանդները հետ վերցրեցին, բայց մի քանի օր հետո նորից վերադարձրեցին:

Աննախադեպ կարելի է համարել այն, որ հեղափոխություն է տեղի ունենում և ազգային արժույթը բացարձակ չի արժեզրկվում: Համեմատության համար ասենք, որ հարևան Իրանում 100 տոկոսով ազգային արժույթը արժեզրկվել է, Թուրքիայում ևս մոտեցել է 100 տոկոսի, նույն վիճակը Ադրբեջանում է: Այսինքն՝ գոնե պետք է նկատենք վստահության գործոնով պայմանավորված կայունության երևույթը: Դա է պատճառը, որ ավանդները մի քանի ամսում 125-126 մլրդ դրամով աճել են: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ վստահում են, բայց ինչպես դա կօգտագործվի, այստեղ մենք պետք է շատ զգույշ լինենք և օգնենք, որ կառավարությունը կարողանա ճիշտ ուղղությամբ գնալ:

Ուզում եմ մեկ անգամ նշել, որ գյուղատնտեսության նախարարությունը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, այլ օղակները կարող էին այս ամիսներին ավելին անել, գոնե ներկայացնեին կոնկրետ ծրագրեր, հայեցակարգեր և սկիզբը նախանշեին այն գործընթացների, որոնք կարող են տանել դեպի զարգացում:

Ես ակնկալում եմ, որ նոր նախարարներն այս հարցերին ուշադրություն կդարձնեն:

- Ի՞նչ եք կարծում, արդյոք արտահերթ  ընտրություններից  հետո  մակրոտնտեսական ցուցանիշները  անկում  չե՞ն ապրի:

- Չեմ կարծում: Բոլորը սպասումի մեջ են:  Եթե ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն, ձևավորվի նպաստավոր միջավայր, եթե ճիշտ դրվեն մեկնակետերը, կարծում եմ, որ լուրջ արդյունքներ կարող ենք ակնկալել:

- Խոստացվել էին ներդրումներ, բայց դրանց  մասին  դեռ որևէ տեղեկատվություն չկա: Այս առումով  ինչպե՞ս եք գնահատում  իրավիճակը:

- Ներդրողները, բնականաբար, սպաումների մեջ են, և արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ չեմ կարծում, որ որևէ մեկը ռիսկի կգնա, ներդրումներ կանի, քանի որ գործարար միջավայրը զգայուն է: Բայց ես ակնկալում էի, որ վերջին ամիսներին հստակ քաղաքականություն գոնե կմշակվեր և կներկայացվեր հանրությանը, ինչը չարվեց: Երեք տարի առաջ ընդունվել էր տնտեսական զարգացման ռազմավարությունը, որն արհամարհեց նախորդ կառավարությունը և կյանքի չկոչեց, բայց դա պետական փաստաթուղթ էր: Ներկայիս կառավարությունն էլ, հավանաբար, ժամանակ չունեցավ դրան անդրադառնալու: Մինչդեռ տնտեսությունը պետք է ունենա հստակ թիրախներ, ռազմավարություն և դրանից բխող սոցիալ-տնտեսական քաղաքականություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}