Կանադայի վարչապետը ժամանեց Երևան
Կանադայի Վարչապետ Ջաստին Տրյուդոն հենց նոր ժամանեց Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել ու լուսանկարներ է հրապարակել Կանադայում Հայաստանի դեսպան Լևոն Մարտիրոսյանը։ Լուսանկարներից երևում է, որ Ջասթին Թրյուդոյին օդանավակայանում դիմավորել են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու դեսպան Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:
Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։
Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ