Հանդիպելու եմ վարչապետին. Պավել Մանուկյան
«Մոտակա ժամանակներս անպայման հանդիպելու եմ վարչապետին»,-այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը:
«Որովհետև «Սասնա ծռերի» անունից ով ասես հանդիպեց, ինչ ասես խոսեց, բայց «Սասնա ծռերից» ոչ ոք չի հանդիպել և չի խոսել: Մանավանդ վարչապետն ապստամբության օրերին, այդ ժամանակ վարչապետ չէր, ներկա էր, բավական բաների տեղյակ է»,-ասաց նա:
Պ. Մանուկյանը կրկին պնդեց, որ ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողը Արմեն Բիլյանը չէ, այլ Էդվարդ Գրիգորյանը. «Ինչ ասել եմ՝ բացարձակ ճշմարտություն է, քննարկման ենթակա չէ»։
Պավել Մանուկյանն ասաց, որ անպայման այցելելու է զոհված ոստիկանների շիրիմներին. «Ճիշտն ասած, ես նրանց էլ եմ համարում զոհ: Անպայման կայցելեմ նրանց շիրիմին»:
Նա նշեց, որ ցանկանում է այցելել «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցներին, ովքեր հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իրեն, Սարի թաղ բնակիչներին, ովքեր ջուր են տվել իրենց։
Հիշեցնենք, որ այսօր դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է Մանուկյանի պաշտպանների միջնորդությունն ու փոխել Պ. Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ 1 միլիոն գրավի դիմաց այսօր նա ազատ է արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին
- Պավել Մանուկյանը հացադուլ է սկսում
- Ինչու չեն փոխում Պավել Մանուկյանի խափանման միջոցը
- Պավել Մանուկյանը կմնա կալանավորված
- Պավել Մանուկյանը պնդեց՝ ոստիկանին կրակելու մասին ցուցմունքը
- Փաստաբանների պարզաբանումը Պավել Մանուկյանի հայտարարությունների վերաբերյալ
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան