Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում
Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։
Նա նշեց, որ ՊՆ-ն դրական է պատասխանել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին:
Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ծաղկահովիտ գյուղի Մշակույթի տանը՝ հոկտեմբերի 12-ին, Երևանում՝ հոկտեմբերի 13-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ