Հիլարի Քլինթոնը` ամուսնու և Մոնիկա Լևինսկու սեքս-սկանդալի մասին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր ամուսին Բիլ Քլինթոնը ճիշտ որոշում էր կայացրել, երբ հրաժարական չէր տվել Մոնիկս Լևինսկու հետ սեքս-սկանդալից հետո։
ren.tv-ի հաղոդմամբ, Քլինթոնը հայտարարել է, որ իր ամուսինը չպետք է լքեր պաշտոնը Լևինսկու հետ սիրավեպից հետո։ Նա նաև նշել է, որ դա «իշխանության չարաշահում» չէր։ Հիլարի Քլիթոնը հայտարարել է, որ Լևինսկին նախագահի հետ հարաբերություններ ունենալու ժամանակ «մեծահասակ էր»։
1999 թվականին տեղի ունեցած սկանդալը գրեթե հանգեցնելու էր նախագահ Քլինթոնի հրաժարականին: Նա երկար ժամանակ սեռական հարաբերություններ էր ունեցել Մոնիկա Լևինսու հետ։ Երբ Լևինսկին հրապարակել էր իրենց կապի մասին տվյալներ, Քլինթոնը սկսել էր հերքել։ Հասարակական և դատախազների ճնշմամբ նա հետագայում խոստովանել էր, որ ունեցել է «ոչ պաշտոնական հարաբերություններ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց