Քաղաքական 11:30 16/10/2018 Հայաստան

Կառավարությունը հավանություն տվեց ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններին

«Օրենսդրական փաթեթի բարեփոխումների կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների կայացումն է»,-կառավարության՝ ընթացող արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացնելով ընտրական բարեփոխումներին վերաբերող օրենսդրական փաթեթը։

Նրա խոսքով, փոփոխություններով, ի թիվս այլի, առաջարկվում է վերացնել թեկնածուների տարածքային ցուցակները, անցնել պարզ համամասնական ընտրակարգի։

«Կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ վեց օրից դարձնելով տասն օր։ Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում՝ կուսակցությունների դեպքում ներկա 5 տոկոսի փոխարեն 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ ներկայիս 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս»,-առաջարկվող փոփոխություններն ու լրացումները շարունակեց թվարկել Զեյնալյանը։

Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավի չափը, գործողը սահմանում է նվազագույն աշխատավարձի տասնհազարապատիկը, առաջարկվում է դարձնել 7500-ապատիկը։  Ընտրագրավը կվերադարձվի 2 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքական ուժերին, այժմ սահմանված է 4 տոկոս։

«Ներկայում գործող երեքի փոխարեն նվազագույնը չորս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի մանդատների բախշմանը մասնակցության ապահովում։ Կանանց ներկայացվածության քվետայի բարելավում, առնավզն 30 տոկոս՝ գործող 25-ի փոխարեն։ Առաջարկվում է նաև բոնուսային համակարգի վերացում Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ»,-նշեց նախարարը։

Նկատենք, որ փաթեթում ներառված են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

Նրա ներկայացմամբ, սահմանվել են Ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացումն ապահովող մեխանիզմներ.

. Սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձանց անձը հաստատող փաստաթղթերով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների քվեարկելու իրավունքը  և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթղթերով ընտրողներին
. Նախատեսվել է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար։
Նախատեսվում է ընտրողների իրազեկվածության բարձրացում մասնավորապես՝ Էապես ավելացվել է հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակը , քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, որը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրին մոտակա տեղամասային կենտրոնում։

Զեյնալյանը նշեց՝ սահմանվել է, որ զինծառայողների անմիջական և ոչ անմիջական պետերին ինչպես նաև կոչումով բարձր սպաներին արգելվում է զինծառայողների քվեարկության ժամանակ քվեարկության սենյակում գտնվել կամ նրանց հետ միաժամանակ նույն պահին նույն քվեարկության սենյակում քվեարկել։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, սահմանվել է միջազգային դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգ, ամրագրվել է տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից 3-ամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ, սահմանվել է,  որ ԿԸՀ-ն մերժում է հավատարմագրել այն դիտորդներին, որոնց ղեկավար մարմնի կազմում ընդգրկված անձը ընտրության մասնակցող որևէ կուսակցության ցուցակում է ընդգրկված։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ առաջարկված բոլոր փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, և չկա որևէ բան, որի համար պետք է հատուկ դասընթաց կազմակերպվի։

Քննարկումներից, հարց ու պատասխանից հետո գործադիրը հաստատեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծն ու օրենսդրական փաթեթը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:44
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:39
24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը  Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից. Ռուբեն Կարապետյան
Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բագրատ Սրբազան. Սա պետք է լինի չակնկալիքների պայքար
«Այս պայքարը պետք է լինի չակնկալիքների պայքար, որևէ նյութականի ակնկալություն չունեցողի պայքար։ Ամեն մարդ, որ ներգրավված է պայքարին, պետք է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, մայիսին  օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ինչո՞ւ է Բաքվի սիրտը Երևանի հետ ուղիղ բանակցություններ ուզում. Քաղաքագետի պարզաբանումը
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արտահերթ պատմական ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Փաշինյանը պետք է անպայման պատասխան տա մեր երեխաների սպանության համար. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
«Այս գործը չի բացահայտվել, այս գործի բոլոր հանգամանքները հասու չեն մեր հասարակությանը։ Մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք  2023...
Աղբյուր` Panorama.am
11:49
Դրամավարկային քաղաքականություն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am
11:26
Պապիկյան, տականք, եթե չես կարողանում զինվոր պահել, ինչո՞ւ ես տանում, սպանում. Հրդեհից զոհված զինծառայողի հայր
«Մենք այսօր ենք եկել, որ զգուշացնենք՝  իրենց առաջ տարած վարկածին մենք չենք հավատում, մենք մինչև վերջ գնալու ենք, որ այս գործը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին
Ոստիկանությունը նոր մանրամասնել է ներկայացրել ապրիլի 10-ին Մալաթիայում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։ Ավազակային հարձակման...
Աղբյուր` Panorama.am
11:13
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «-Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում: -...
Աղբյուր` Panorama.am
10:51
Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
Ազատի զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները Հանրապետության հրապարակ բողոքի ակցիա են անում, նրանք պահանջում են՝ գործի օբյեկտիվ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ Սոֆո Ջափարիձեն հոսպիտալացվել է հատուկ ջոկատայինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 1-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
Սասունյան. Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։ Սկզբում Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական համակարգին հուշել է, թե ինչ կարելի է նվիրել Մալյանին այդ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
09:52
AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph
Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական  AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Դատական դեպարտամենտն ու Civic-ը
Դատական դեպարտամենտը շտապել է տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր հախից ԲԴԽ-ն դեռ անցած տարի է եկել։...
Աղբյուր` Panorama.am
09:27
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}