Ցավոք, մեր կառավարությունը CEPA-ն չընդգրկեց որպես ծրագրի կարևոր մաս. Արմեն Աշոտյան
«Որպես ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի հանձնաժողովի անդամ, ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովը սկսել է աշխատել որոշակի ինտենսիվությամբ՝ շաբաթը մեկ կամ տասը օրը մեկ նիստեր են գումարվում։ Սակայն բարեփոխումների արագությունն ու խորությունը հեռու են ցանկալիից»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Համաձայնագիրն ուժի մեջ է հուլիսի 1-ից, այսօրվա դրությամբ լուրջ, խորքային բարեփոխում արված չէ Հայաստանի կողմից։ Հասկանալի է, որ քաղաքական իրադարձություններն իրենց դրոշմն են թողել և դանդաղեցրել են բանակցությունների ընթացքը։ Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր կառավարությունը CEPA-ն չընդգրկեց որպես ծրագրի կարևոր մաս։ Ամենամեծ խնդիրն այն է, որ կիրակման արագությունը բավարար չէ, կարծում եմ՝ կա նաև քաղաքական որոշման խնդիր։
Ցավոք սրտի, Հայաստանն այս պահի դրությամբ չունի անգամ ընթացիկ տարվա համար տարեկան գործողությունների ծրագիր։ Հուսամ՝ գոնե ՀՀ կողմից ճանապարհային քարտեզի մշակում կլինի, այլապես տարակուսելի է, որ տարվա ավարտին մոտ Հայաստանը CEPA-ով նախատեսված գործողությունների ծրագիր չունի։ Կառավարությունը ուշ սկսեց զբաղվել այս հարցով, հիմա փորձ է արվում հետ բերել կորցրած ժամանակը, բայց շատ հետ է իր իսկ սահմանած գրաֆիկից»,- ամփոփեց Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն ստանում է վերահսկողական այլ գործիք, որի երաշխիքը հանդիսանում է CEPA-ն. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրն փոխանցվել է ՄԹ Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման
- Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Շվեդիայի դեսպան. Մեր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-ԵՄ Հհամաձայնագրի վավերացումը
- Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի. Եվրանեսթ ԽՎ
- Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը